Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Նաղդալյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում

Политика

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից:

Նաղդալյանի ելույթում ասվում է.

«Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի: Մանավանդ աշխարհը դեռեւս պարտք ու ասելիք ունի այդ հանցագործության վկաներին` նախեւառաջ հայոց ցեղասպանությունը վերապրածներին, հոգու եւ սրտի ասելիք, արդարության ու ճշմարտության պարտք: Անկախ նրանից, թե ինչ տեսքով եւ որ` իրավական, թե բարոյական դաշտում պետք է վերադարձվի այդ պարտքը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ լեզվով պետք է հնչի հոգու եւ սրտի խոսքը, միեւնույն է, արդարությունը պահանջում է, ժամանակը` պարտադրում:

Հարգելի բարեկամներ,

ցեղասպանության վկաները կենդանի հիշողություն են` կապված առաջին հերթին 1915 թվականին տեղի ունեցած հայոց ցեղասպանության, դրա անպատժելիությունից ծնված հաջորդ`Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի, հիմա նաև՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցեղասպանությունների հետ, եւ կենդանի հիշեցում` ցեղասպանությունների անթույլատրելիության ու պատժի անխուսափելիության մասին: Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկված, բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակն երի սերունդներն այսօր ապրում են բոլոր մայրցամաքներում՝ որպես տարբեր երկրների քաղաքացիներ` ԱՄՆ-ից Կանադա, Բրազիլիայից Արգենտինա եւ Ուրուգվայ, Իտալիայից մինչեւ Ռուսաստան եւ Հնդկաստան, Ֆրանսիայից մինչեւ Ավստրալիա եւ Սինգապուր, Եգիպտոսից մինչեւ Երուսաղեմ ու Քուվեյթ, Սիրիայից մինչեւ Իրան եւ Իրաք ու այլուր: Մինչդեռ նրանք պիտի ապրեին իրենց ծննդավայրում՝ սեփական հողի վրա, 1915 թվականին իրենց եւ բախտակից ժողովուրդների` ասորիների, եզդիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանության հետեւանքով նրանք զրկվեցին հայրենիքից:

Հարգելի բարեկամներ,

ցեղասպանության վկաների հիշողության դաշտն աստիճանաբար ավելի ընդգրկուն է դառնում` շնորհիվ այն երկրների ու կառույցների, որոնք քաղաքական ու քաղաքացիական խիզախություն եւ պատասխանատվություն են դրսեւորում` ճանաչելով եւ դատապարտելով հայոց ցեղասպանությունը, որոնք գիտակցում են, որ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործության չդատապարտումով ճանապարհ է բացվում նոր ցեղասպանությունների համար: Ցեղասպանության` որպես մարդկության դեմ հանցագործության դատապարտումը պետք է դառնա պարտք ու պատասխանատվություն քաղաքակիրթ մա րդկության համար, բայց նախևառաջ՝ Թուրքիայի, որ այսօր նույն ձեռագրով փորձում է լուծել քրդերի հարցերը:

Ես չեմ կարող չխոսել նաև ապրիլյան ագրեսիայի մասին, որ սկսեց Ադրբեջանը: Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով՝ Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ և պայմաններ թելադրել բանակցություններում: Ի՞նչ ստացվեց՝ գիտեք բոլորդ: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց իր բլից կրիգը, այլև՝ ձախողվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում: Նաև հասցրեց իր ժամանակի մեջ չփոխվող «ստորագրությունը» թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով էր տիրել:

Ադրբեջանական բանակի եւ ն րա կազմում կռվող վարձկանների ձեռքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության, այդ թվում` երեխաների ու ծերերի սպանությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների խոշտանգումներն ու անարգումները, ընդհուպ մինչեւ անդամահատում: Սա ձեռագիր է, որն անպատժելիությունից ոգեւորված, սկիզբ է առնում 1915 թվականից` Օսմանյան Թուրքիայից եւ շարունակվում մեր օրերում: Ադրբեջանն իրեն հավասար հարթության մեջ դրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը:

Հարգելի բարեկամներ,

Այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհի հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 24-ին չի հնչելու հիշատակի պատարագ: Անցյալ տարի ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո հայ առաքելական եկեղեցին այլևս կատարելու է ոգեկոչումի աղոթք և դա ոչ միայն եկեղեցական ծիսակատարության փոփոխություն է:

Վստահեցնում եմ, որ ամենակարևոր ձեռքբերումը՝ մենք դադարել ենք հայոց ցեղասպանությանը վերաբերվել որպես ողբերգություն, որ մեզ ստիպում է ապրել սպանվածի, բռնաբարվածի ու կողոպտվածի, ունեզրկվածի բարդույթով: Հայաստանի Հանրապետությունը, որ այս տարի սեպտեմբերին նշելու է իր անկախության 25  տարին, այլևս պետական մակարդակով հնարավորություն տվեց խոսել պահանջատիրության մասին, հնարավորություն տվեց հաղթահարել ցեղասպանվածի բարդույթը ու խոսել վերածնվածի ձայնով: Ու դա լավագույն պատասխանն է անցյալ, ներկա ու ապագա բոլոր թալեաթներին, էնվերներին ու ջեմալներին:

Այս ֆորումում մենք խոսում էինք ոչ միայն ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի գործունեության մասին, այլև աշխարհի բոլոր ցեղասպանությունների պարտադիր հետևանք՝ փախստականների: Ո՞վ, եթե ոչ հայերս իրական ասելիք ունենք այս թեմայով: Հարյուր տարի ու ավելի: Ես չեմ կարող չանդրադառնալ Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցներին:

Նրանք, որ հարյուր տարի առաջվա ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, հարկադրված էին նորից գաղթել՝ թողնելով իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիան, տունն ու աշխատանքը, շատեր ը՝ հարազատներին, ու ապաստան որոնել Հայաստանում: Երբ սիրիական պատերազմի անմիջական մասնակից Թուրքիան Եվրամիության հետ քաղաքական առևտրի ու շանտաժի հարց է դարձնում փախստականներին, հազար անգամ նվազ հնարավորություններ ունեցող Հայաստանը ընդունում ու առանց բարձրագոչ հայտարարությունների հնարավորինս բնակարանով ու աշխատանքով ապահովում է սիրիացիներին՝ նրանց համարելով ոչ թե փախստական, այլ՝ հայրենակից, յուրային, հարազատ, որ դժվարին վիճակում է:

Անցյալ տարի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, իրապես համահայկական փաստաթուղթ, որ ոչ միայն ամփոփում էր անցած հարյուրամյակում ցեղասպանության գիտակցման, ճանաչման ու դատապարտման անցած ճանապարհը, այլև ձևակերպում էր մեր անելիքները: Տարողունակ ու համապարփակ այդ փաստաթղթին անդրադառնալով՝ մենք այսօր կարող ենք փաստել, որ շարժվել ենք համահայկական Հռչակագրի ուղենիշներով ու ունենք հաջողություններ, նշեմ միայն, որ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը ամրա գրվեց ցեղասպանությունների դեմ կանխարգելման և ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր: Բայց ճանապարհը շարունակվում է և կարևորագույն հարցերը դեռ սպասում են իրենց լուծման ժամանակին:

Մենք տերն ենք «Հիշում եմ պահանջում» կարգախոսի, հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման: Ես վստահ եմ, որ մանուշակագույն մեր անմոռուկներն աշխարհին այսօր ասում են ավելին, քան՝ անցած տարի, և եկող տարի ասելու են ավելին՝ քան հիմա, որովհետև մենք բոլորս համատեղ անում ենք մի կարևոր աշխատանք, որի արդյունքները ավելի տեսանելի է դարձնելու ժամանակը:

Շնորհակալ եմ ֆորումի բոլոր մասնակիցներին և հավարտ ուզում եմ բոլորից անունից վկայել՝ «Հիշում եմ և պահանջում»՝ վստահ, որ այս երկու բառը միայն կարգախոս չեն, այս երկու բառում կա անցյալի ու ապագայի պատմություն:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян