Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Հայատյացությունն այսօր էլ Թուքրիայի ու նրա հոգեզավակ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում է. Գալուստ Սահակյան

Политика

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, եւ պահանջ այն մասին, որ արդարությունը դեռ սպասում է իր անխուսափելի ժամին:

Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործվել է պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ մի հանցագործություն, որը ոչ միայն դեռեւս չի պատժվում, այլեւ փորձ է կատարվում ժխտողականության միջոցով արդարացնել այն: Սակայն սա հենց այն դեպքն է, երբ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, երբ հիշողությունը ժամանակի ազդեցությամբ չի կարճանում, երբ ժամանակի հետ արդարությունն ավելի պահանջկոտ է դառնում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայատյացության գագաթնակետն էր, մի երեւույթ, որն այսօր էլ դրված է թե Թուքրիայի, թե նրա հոգեզավակ ու հովանավորյալ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Հայատյացությունն այլատյացության առանձնակի դրսեւորումն էր մեկ` հայ ազգի հանդեպ թուրքական իշխանությունների կողմից, ովքեր դրա գործուն աջակիցներն ու խրախուսողն են նաեւ այսօր եւ ոչ միայն մեր տարածաշրջանում: Բռնություններ, սպանդ ու տեղահանումներ իրագործելու այն մոլուցքը, որով ներկայում առաջնորդվում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, աշխարհում դարձել է նորօրյա ցեղասպանությունների իրականացման սպառնալիք: Մինչդեռ եթե հիմնավորապես ու առանց աշխար հաքաղաքական շահերին տուրք տալու դատապարտվեր հայոց ցեղասպանությունն իր հեղինակներով ու հետեւանքներով հանդերձ, այդ սպառնալիքը գոյություն չէր ունենա, կկանխվեին հայոց մեծ եղեռնին հաջորդած մյուս` ավելի ժամանակակից մեթոդներով, սակայն առանց ձեռագրի փոփոխության, նույն անմարդկային բնազդի մղումով կատարված ցեղասպանությունները: Տեղի չէին ունենա այն եղեռնագործությունները, որոնք դեռ անցյալ դարավերջին կրկին այլատյացության հողի վրա տեղի ունեցան ներկայիս Ադրբեջանի հայաշեն Բաքու եւ Սումգայիթ քաղաքներում, երբ ադբեջանական կազմակերպված ամբոխը սրանում կամ բռնության էր ենթարկում ազգությամբ հայ քաղաքացիների, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանական բանակը կոտորեց գրեթե ողջ բնակչությանը, երբ ընդամենն օրեր առաջ նույն բանակն աջակից վարձկանի հետ, ավելի հեռահար նպատակներով, վերստին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կրկնեց նույն ձեռագիրը քաղաքացիական բնակչության` երեխաների ու ծերերի նկատմամբ: Սրանք այն դեպքերն են, որոնք 1915թ. Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ պետք է արժանանան ոչ միայն դատապարտման,այլեւ ամենախիստ պատժի` վճռի, դատավճռի տեսքով: Այլապես լա վագույն կոնվենցիաներն ու մարդու իրավունքներին վերաբերող թեզերը մնում են թղթի վրա, պատմությունը` արձանագրողի, միջազգային հանրությունն էլ` հեռակա դատապարտողի դերում:

Սիրելի հայրենակիցներ, մենք հայոց ցեղասպանության դատապարտում ու ճանաչում ոչ թե պետք է խնդրենք կամ ակնկալենք, այլ` միջազգային հանրությանը մղենք նման վերաբերմունքի: Դա պետք է անենք շարունակաբար, ավելի կազմակերպված, ավելի ուժեղ երկիր դառնալով, մեր միասնականությունը գործնականում ցուցադրելով եւ ոչ միայն պատերազմական ժամանակներում կամ վտանգի պահին, ինչպես դա եւս մեկ անգամ արեցինք օրեր առաջ, այլ նաեւ խաղաղ ժամանակներում: Մենք կարողացել ենք մեր ոխերիմ եւ անհանդուրժող հարեւանների էությանը բնորոշ ցեղասպանության մշակույթին հակադրել ապրելու եւ հաղթելու մշակույթը, որը մեր ուժի գրավականն է: Մենք պետք է շարունակենք վստահորեն ապրել ու ավանդաբար հաղթել: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը բարոյական եւ իրավական հարթության մեջ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին, եւ մեր պարտադրանքը բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտում կամ խուսանավում են այդ գործընթացում, ովքեր դեռ կարծում են, թե ցեղասպանության միջոցով հնարավոր էր եւ հնարավոր է արգելակել հայ ժողովրդի ընթացքը պատմության մեջ: Մենք վաստակել ենք այդ հաղթաթուղթը եւ պետք է հստակ գործածենք այն այսօր, վաղը եւ ավելի հեռավոր ապագայում, գործածենք Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում` ի շահ մեր աշխարհասփյուռ, բայց միասնական ժողովրդի»: 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян