Երիտասարդ ծանրորդները մասնակցում են Հայաստանի առաջնությանը
СпортԵրևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի 2016 թ.-ի երիտասարդների առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը տղաների պայքարում մրցահարթակ էին ելել 56 և 62 կգ քաշային ծանրորդները:
Նախօրեին՝ ապրիլի 24-ին կայացել էր աղջիկների երիտասարդական առաջնությունը, որտեղ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 75 կգ և +75 կգ քաշայինների պայքարում որոշվել էին Հայաստանի չեմպիոններ: Իրենց քաշային կարգում լավագույնն էին ճանաչվել Մարիամ Սիմոյանը (48 կգ), Վալենտինա Մովսիսյանը (53 կգ), Արփինե Տերմենյանը (58 կգ), Ծովիներ Կիրակոսյանը (63 կգ), Անի Վարդանյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Արփինե Դալալյանը (+75 կգ):
Տղաների պայքարի առաջին օրը՝ ապրիլի 25-ին, մեդալների համար պայքարում էին 56 կգ և 62 կգ քաշային ծանրորդները: 56 կգ քաշային կարգում Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթող է դարձել Համլետ Մնացականյանը (երկամարտի ընդհանաուր 195 կգ արդյունքով), 2-րդ տեղում Խաչիկ Հարությունյանն էր (երկամարտի արդյունքը՝ 193 կգ), իսկ 3-րդ տեղը Գոռ Հակոբյանը զբաղեցրեց (երկամարտի արդյունքը՝ 186 կգ):
62 կգ քաշային կարգում երկամարտի ընդհանուր 254 կգ արդյունքով ուժեղագույնը Դավիթ Գասպարյանն էր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Արմեն Գրիգորյանը (երկամարտի արդյունքը՝ 251 կգ) և Մարզպետ Մինասյանը (երկամարտի արդյունքը՝ 245 կգ):
Ապրիլի 26-ին տղաների պայքարում մրցահարթակ դուրս կգան 69 կգ, 77 կգ և 85 կգ քաշային ծանրորդները: