Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Общество

2004 թվականից ամեն տարի ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում ողջ եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական  շաբաթ» միջոցառումը:

Այս տարի այն մեկնարկել է ապրիլի 24-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը, որի նպատակն է իմունականխարգելման գործընթացի բարելավումը տարածաշրջանում՝ բարձրացնելով իմունականխարգելման կարևորու թյան վերաբերյալ հանրության իրազեկվածությունը՝ հանուն մարդկության առողջության և բարեկեցության: Յուրաքանչյուր տարի ապրիլին  ամբողջ աշխարհի  և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ  կառույցները  համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին:

Իմունականխարգելման ծրագրի հաջողությունների շնորհիվ` Եվրոպական տարածաշրջանի ԱՀԿ անդամ 53 երկիր մոտ են կարմրուկ-կարմրախտի և պոլիոմիելիտի արմատական վերացման տարածաշրջանային նպատակներին: Սակայն կառավարելի վարակիչ հիվանդությունների բռնկումների վտանգը միշտ էլ առկա է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 2016 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» նոր ազդակ կհաղորդի և կակտիվացնի հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներին, որոնք կնպաստեն պատվաստումների պահանջարկի, ինչպես նաև պատվաստումների իրականացման արդյունավետությանը բարձրացմանը:

Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով մեծ արդյունքներ են ապահովվում։

Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը՝ հնարավոր է և հասանելի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում:

Նոր պատվաստանյութերի ներդրման շնորհիվ, ներկայումս կարելի է դեռահասներին և մեծահասակներին պաշտպանել այնպիսի մահացու հիվանդություններից, ինչպիսիք են գրիպը, մենինգիտը և արգանդի վզիկի քաղցկեղը:  

Սակայն այս նվաճումները բերեցին նրան, որ մարդիկ այլևս չեն տեսնում այդ վարակիչ հիվանդությունները և ավելորդ են համարում պատվաստումների շարունակումը: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ այդ պարագայում կարող են առաջանալ դեռևս մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։  2013 թվականին աշխարհում մոտ 21.8 միլիոն երեխա չի ստացել տարիքի համար անհրաժեշտ բոլոր պատվաստումները, այսինքն յուրաքանչյուր հինգերորդ երեխան ընդգրկված չէ պատվաստումներում:

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների զարգացման ռիսկը: Այսպես` ըստ վիճակագրության, եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել: Վերջին գիտական, կլինիկական  հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կարմրուկով հիվանդանալուց հետո անձի մոտ գրեթե 36 ամիս կարող է առաջանալ «իմունային ամնեզիա»: Այսինքն` տվյալ անձը այդ ժամանակահատվածում  լիովին անպաշտպան է և կարող է հիվանդանալ ցանկացած հիվանդությամբ:

Պատվաստումների շնորհիվ Հայաստանում չեն արձանագրվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում: Խոշոր նվաճումներից են կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայությունը և Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակի պահպանումը:

Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և մանրէային մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:

Հիշեցնենք, որ Հայաստանում  կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում՝ տարիքային որոշակի խմբերի շրջանում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում յուրաքանչյուր երեխայի  հաշվառումից հետո ծնողին տրվում է պատվաստման  քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, պատվաստումների կատարման  ժամկետները և պլանավորումը:

Թե´պետության և թե´ միջազգային կազմակերպությունների կողմից ձեռք բերված բոլոր պատվաստանյութերն ունեն ԱՀԿ-ի կողմից   նախաորակավորում, այսինքն` որակի սահմանված չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր:

Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող որակյալ պատվաստանյութերը պատշաճ պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-մեքենայով, իսկ պատվաստում կատարող բոլոր ծննդատներն ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններն ապահովված են պատվաստանյութերի պահպանման հատուկ սառնարաններով և սառնարան-պայուսակներով` պահպանելով անհրաժեշտ  +2- +8°  ջերմաստիճանը:

Մի´ մոռացեք, ժամանակին այցելել  ձեր սպասարկման  պոլիկլինիկա կամ ամբուլատորիա: Ժամանակին արված պատվաստումը կկանխի երեխային վարակիչ հիվանդություններով  հիվանդանալուց` առաջացնելով կայուն պաշտպանություն:

Հիշե´ք, պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է: 

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби