«Ալաշկերտ-2»-ը վաղաժամ չեմպիոնություն ապահովեց
СпортՀայաստանի առաջին խմբի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտ-2»-ը հաղթանակով է ավարտել «Գանձասար Կապան-2»-ի դեմ մրցավեճը, որը թիմին թույլ է տվել ժամկետից շուտ առաջնության հաղթող հռչակվել:«Արմենպրես»-ը հայտնում է, ո ր «Ալաշկերտ-2»-ը հաշվետու խաղում երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Գանձասար Կապան-2»-ի դարպասը՝ հյուրընկալվելիս հաղթելով 2-0 հաշվով:
«Ալաշկերտ-2»-ի կազմում երկու գոլն էլ հեղինակել է երիտասարդ Գարեգին Մաշումյանը: Ֆուտբոլիստը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ է խփել:
Ավելի վաղ առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում ընթացող «Միկա-2»-ը տանուլ էր տվել «Արարատ-2»-ի դեմ հանդիպումը, ինչն «Ալաշկերտ-2»-ին հնարավորություն է տվել մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ հաղթող հռչակվել: Ներկայում «Ալաշկերտ-2»-ը մոտակա մրցակցի նկատմամբ ունի 14 միավորի առավելություն, հաջորդ տուրում խաղալու է «Միկա-2»-ի հետ, բացի այդ, խաղացանկով հանդիպում է նախատեսված «Ուլիս-2»-ի դեմ (այդ խաղում «Ալաշկերտ-2»-ի օգտին տեխնիկական հաղթանակ է գրանցվելու): Հաշվի առնելով վերջին փաստը՝ «Ալ աշկերտ-2»-ը վաղաժամ հռչակվել է առաջին խմբի 2015-2016 թթ. առաջնության չեմպիոն և նվաճել է փոքր ոսկե մեդալները:
Այս չեմպիոնությունը «ալաշկերտցիների» 3-րդ չեմպիոնական տիտղոսն է Հայաստանի առաջին խմբի առաջնություններում: