Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ընթացիկ տարում կստեղծվեն 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ապրիլի 26-ին հերթական աշխատանքային այցն է կատարել  Շիրակի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, այլ պաշտոնատար անձինք: 

«Շիրակի մարզը 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում արձանագրել է բավականաչափ բարձր ցուցանիշներ, և հանրապետությունում այս առումով լավագույններից է: 

Հատկանշական է առաջընթացը վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման, միջին բերքատվության ավելացման առումով: Անցյալ տարի մարզում 3750 հեկտարով ավելի հող է մշակվել, և վարելահողերի օգտագործման մակարդակը կազմել է շուրջ 86 տոկոս, ինչը նույնիսկ ավելի բարձր է հանրապետական միջին ցուցանիշից: Անասնապահության ոլորտում գրանցված արդյունքները նույնպես գոհացուցիչ են&raquo ;,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի խոսքով` հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով ավանդաբար առաջատար համարվող մարզը վերջին տարիներին մշտապես բերքատվության բարձր ցուցանիշներ է ապահովում: Հաղորդագրության մեջ նշված է. «2015 թվականին  այստեղ ցորենի բերքատվությունը կազմել է  34,9 ց/հա, 7 տոկոսով ավելացել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները և 28 տոկոսով` համախառն բերքը: Նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ դրական դինամիկան առաջիկա տարիներին կպահպանվի, քանի որ 1000 հա-ից ավելի աշնանացան է կատարվել նախորդ տարվա համեմատ։

Մարզը կարևոր դերակատարում ունի սերմնաբուծության և կարտոֆիլագործության զարգացման առումով, որտեղ նույնպես առկա են բարձր արդյունքներ:  Նախարարը հավելել է, որ վերջին տարիներին նախարարությունը, բացի Գյումրու սելեկցիոն կայանից, որը պետական հաստատություն է և սահմանափակ ռեսուրսներ ունի, համագործակցություն է ծավալում նաև մասնավոր տնտեսությունների հետ:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հանրապետությունում սերմարտադրությունը զարգացնելու նպատակով արտերկրից ներկրվել են էլիտային և սուպերէլիտային սերմացուներ և վե րարտադրություն կազմակերպելու նպատակով տրամադրվել այդ տնտեսություններին, ինչը դրական արդյունքներ է ապահովել:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին: Ըստ այդմ` ծրագրի  առաջին փուլում մարզում նախատեսված 8 համայնքների փոխարեն խնայողությունների հաշվին լրացուցիչ աշխատանքներ են կատարվել ևս 8 համայնքում: Կառուցվել է 68 կմ ջրագիծ և 48 խմոց,  արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 87 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 19 անիվավոր տրակտոր:  Երկրորդ ծրագրում ընդգծված են 4 համայնքներ, սակայն նախարարի հավաստմամբ դրանց քանակը կրկնապատկելու և նույնիսկ եռապատկելու հնարավորություն կա:

Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

«Մեր առջև խնդիր ենք դրել խթանել հանրապետությունում կոոպերատիվների շարժումը, ինչը կավելացնի գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կհեշտացի աշխատանքները, այս ուղղությամբ նաև միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցության ծրագրեր իրականացնում: Նախատեսում ենք ընթացիկ տարում ստեղծել թվով 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում»,- նշել է նախարար Կարապետյանը:

Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ֆերմերների կողմից բարձրացված գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել  Հոռոմ  և Բենիամին համայնքների ֆերմերներ  Սեդրակ Գասպարյանը  և  Անդրանիկ Խաչատրյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանը: Ընկերությունը  զբաղվում է պանրի և այլ կաթնամթերքի  արտադրությամբ, իրացումը կազմակերպվում է ներքին շուկայում: Ընկերության սեփականատեր Դավիթ Կարապետյանի խոսքով` նախատեսում են ընթացիկ տարում շուրջ 30 տոկոսով ավելացնել սեփական արտադրանքի ծավալները: Ընկերությունը տոհմային երինջների ներկրման պետական ծրագրի շահառուներից է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության օժանդակությամբ ձեռք են բերել 92 գլուխ հոլշտին և շվից ցեղատեսակի հոլանդական երինջներ: Ծրագրից գոհ են, կենդանիները բարձր կաթնատվություն են ապահովում՝ մեկ կովը տարեկան  6000 լիտր կաթ է տալիս, իսկ առանձին դեպքերում` նույնիսկ 10, 000 լիտր, և այս պահին մթերվող կաթի շուրջ 60 տոկոսն ապահովում են սեփական արտադրանքի հաշվին:

Նախարար Սերգո Կարապետյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագրի շրջանակում տարեկան 200-400 գլուխ բարձր մթերատու կենդանիներ են ներկրվում հանրապետություն, ինչը բարձր արդյունքներ է ապահովում և հնարավորություն է տալիս տեղում կազմակերպել կենդանիների վերարտադրությունը: Նախարարը Շիրակի անասնապահությամբ զբաղվողների համար ևս մեկ կարևոր լուր է հայտնել` եկող տարի մարզում ժամանակակից սպանդանոց կկառուցվի»:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi