Հայ մասնագետը կլինի «Կուբան»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարը
СпортՌուսաստանի «Պրեմիեր լիգա»-ում հանդես եկող «Կուբան»-ի ղեկավարությունը ընդունել է գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուևի հրաժարականը՝ թույլ տալով նրան հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից:
«Կուբան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին, հայտնում է, որ արդեն իսկ գլխավոր մարզիչ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ի դեմս Արսեն Պապիկյանի:
Մինչև ընթացիկ մրցաշրջանի վերջ Պապիկյանին վստահվել է Կրասնոդարի մարզը ներկայացնող թիմի գլխավոր մարզչի պարտականությունները: 44-ամյա Արսեն Պապիկյանը վաղուց է՝ «Կուբանի» մարզչական շտաբում էր աշխատում:
Ռուսաստանի «Պրեմիեր լիգա»-ի 25 տուրերից հետո «Կուբան»-ը ընդամենը 20 միավորով 14-րդ տեղում է: Արդեն նախկին մարզիչ Տաշուևը կրասնոդարյան թիմը գլխավորել էր մրցաշրջանի մեկնարկից հետո՝ 2015 թ.-ի սեպտեմբերին: Տաշուևի ժամանակաշրջանում «Կուբան»-ը տոնել է 3 հաղթանակ, կրել է 7 պարտություն, և ևս 7 հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի: