Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հունաստանի բազմաթիվ քաղաքներում կայացել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Общество

Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովը Էսթիա հրապարակում տեղադրված «Զանգակ» հուշարձանի մոտ ապրիլի 23-ին կազմակերպել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Միջոցառումն ընթացել է Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղ եկցությամբ: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից նաև տեղեկացրել են. «Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը գոհաբանական աղոթք կատարեցին Ցեղասպանության 1.5 միլիոն սրբադասված զոհերի հիշատակին:

Ներկաներին ուղերձ հղեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Հաջորդիվ ելույթներ ունեցան Ատտիկայի փոխմարզպետ Կապանդաիսը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի անդամները: Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում: Մեկ րոպե լռությամբ հարգվեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինվորների և քաղաքացիական անձնաց հիշատակը:

Հրավիրյալների շարքում էին «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր, հունա-հայկական բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Ստամատակին, Ատտիկայի մարզպետարանի, Նեա Զմիրնիի, տեղական ինքնակառավարման մարմինների և պոնտական, ասորական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին Հունաստանի հայ համայնքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի անդամներ»:

Ավելի վաղ Աթենքի հայկական բոլոր եկեղեցիներում անց էին կացվել գոհաբանական արարողություններ:

Ապրիլի 17-ին Աթենքում և Սալոնիկում, իսկ ապրիլի 16-ին Ալեքսանդրուպոլիսում կայացան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի hիշատակի հիմնական միջոցառումները:

Աթենքյան միջոցառումը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ Հայ դատի հանձնախմբի և դեսպանության համատեղ ջանքերով: 

Սինտաղմայի «Պալլաս» թատերասրահում անցկացված հանդիսությանը ներկա էին Հունաստանի պետական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական կցորդներ, զինվորականներ և այլոք:

Օրվա բանախոսը, հակիրճ անդրադարձ կատարելով Ցեղասպանության պատմական տվյալներին, ներկայացրեց Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված բնաջնջման քաղաքականության, հայկական հողերի հայաթափման ու ցեղասպանության շարունակական հետևանքների վրա: Նա նշեց, որ ներկայումս պայքարը ճանաչումից տեղափոխվում է պահանջատիրական հարթություն, որի առաջին քայլը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից թուրքական պետության դեմ ներկայացված հայտն է: Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի կողմից սանձազերված վերջին պատերազմական գործողություններին:

Հունական կողմից հանդես եկավ արտաքին գործերի փոխնախարար Յանիս Ամանաթիդիսը, ով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ այն համարելով ոճրագործություն մարդկության դեմ, շեշտեց միացյալ ուժերով ցեղասպանությունների կանխարգելման և այդ չարիքի դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտությունը։

Ներկաներին խոսք ուղղեց նաև Ատտիկեի փոխնահանգապետ Խրիսթոս Քափատայիսը: Նա նշեց, որ հայ և հույն ժողովուրդների եղբայրությունն ավելի է ամրապնդվում արդարության համար մղվող պայքարով: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Հ.Յ.Դ. Հունաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ռազմիկ Էրջէնյանը:

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղապանության ճանաչման 20-ամյակին, որը տեղի էր ունեցել 1996թ. ապրիլի 25-ին: Ցուցադրվեցին հատվածներ հունական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից և քվեարկությունից:

Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում կարևորեց ՀՀ և համայն հայության ջանքերը՝ ցեղասպանությունը` իբրև մարդկության դեմ հանցագործություն, կանխարգելելու գործում:

ՀՀ դեսպանը` 1996թ. Հունաստանի խորհրդարանի նախագահ Ապոստոլոս Կակլամանիսին, ընդդիմության ղեկավար և նախկին վարչապետ Անտոնիս Սամարասին պարգևատրեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալով, իսկ ներկա խորհրդարանի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Կոստաս Դուզինասին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը:

Կարճ ելույթներ ունեցան նաև Անտոնիս Սամարասը, Ապոստոլոս Կակլամանիսը և Կոստաս Դուզինասը:

Այնուհետև կենտրոնական Սինտաղմա հրապարակում, պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի, պոնտոսցիների, Աթենքի հրեական համայնքի և Հունաստանի ասորիների միության կողմից:

Ապրիլի 17-ին Սալոնիկում քաղաքի կենտրոնական «Ի. Վելիդիս» դահլիճում կազմակերպվել էր Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում Հայոց ցեղասպանության և թուրքական ժխտողականության դատապարտման վերաբերյալ ելույթներ ունեցան Մակեդոնիայի և Թրակիայի նախարար տիկին Մարիա Կոլյա-Ցարուխան, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Կիպրոսը ներկայացնող եվրոպատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը: Միջոցառմանն ընթերցեց օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը:

Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ Սալոնիկի կենտրոնական պողոտայով դեպի Անհայտ զինվորի հուշարձանը: Պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, հունական նահանգային և քաղաքային իշխանությունների, հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի հուշարձանին:

Ապրիլին 16-ին Ալեքսանտրուպոլիսի «Էփիմելիթիրիո Էվրու» սրահում տեղի ունեցավ ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետը, քաղաքապետարանի խորհրդի անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀՅԴ տեղական կոմիտեների անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ և հույն հոգևոր հայրեր:

Ողջյունի խոսքով հանդես եկան Էվ¬րո¬սի նահանգապետ պրն. Դիմիտրիոս Փեթրովիչը, «Սիրիզա» և «Նեա Դեմոկրատիա» կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընթերցվեց Հունաստանում ՀՀ դեսպանի ուղերձը:

Միջոցառման հիմնական բանախոս Կիպրոսը ներկայացնող եվոպատգամավոր Էլենի Թեոխարուսը իր ելույթում դատապարտեց Թուրքիայի մերժողական կեցվածքը, հավելելով, որ արհամարելով իր քաղաքացիների մարդկային իրավունքները՝ Թուրքիան չի կարող Եվրոպայի մաս կազմել: Իր ելույթում տիկին Թեոխարոսն անդրադարձավ նաև Արցախի իրավունքների խնդրին:

Միջոցառումից հետո ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին Սուրբ Կարապետ եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշակոթողի առջև»:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби