Սերխիո Ռամոս. «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում անհրաժեշտ կլինի առավելագույն կենտրոնացում
СпортԵրբ առաջին հանդիպումն անցկացնում ես մրցակցի խաղադաշտում, միշտ ցանկալի է գոլ խփել, սակայն մեզ դա չհաջողվեց, պատասխան խաղում անհրաժեշտ կլինի առավելագույն կենտրոնացում: Այդ մասին ասել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ ոքի արդյունքը՝ 0:0:
«Ռոնալդուն վնասվածք ուներ, Բենզեման չկարողացավ անցկացնել երկրորդ խաղակեսը: Լավ է, որ ունենք պահեստայինների երկար նստարան: Միշտ ցանկանում ենք խաղալ օպտիմալ կազմով: Անցկացրինք լավ հանդիպում: Ռոնալդուն մեզ համար շատ կարեւոր է: «Սիթին» ունի ֆուտբոլիստներ, որոնք կարող են հետ թողնել ամեն թիմի պաշտպանություն: Հույս ունենք, որ երկրպագուների աջակցությունը կօգնի մեզ եւ կկարողանանք խաղալ եւս մեկ եզրափակիչում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը մայիսի 4-ին է: