Լևոն Արոնյանը երկար սպասված հաղթանակ տոնեց Նորվեգիայում
СпортՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած «Norway Chess» շախմատային գերմրցաշարում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին, ով նախորդ 6 տուրերում միայն ոչ-ոքի էր խաղացել, վերջապես հաջողվել է հաղթանակ տոնել: Արոնյանն առավելության է հասել սևերով հանդես եկող մրցակցի՝ ուկրաինացի Պավել Էլյանովի դեմ պայքարում:
Ստավանգերի գերմրցաշարի 7-րդ տուրի շրջանակներում կայացած Արոնյան-Էլյանով պարտիայի 45-րդ քայլին ուկրաինացի շախմատիստը հանձնվեց՝ թույլ տալով Արոնյանին իրապես երկար սպասված հաղթանակ տոնել: Այսպիսով՝ անցկացված 7 տուրերից հետո Արոնյանի հաշվին արդեն 4 միավոր կա:
Մրցաշարի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով 7-րդ տուրում առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Արոնյանն առաջատարից հետ է մնում 1 ամբողջական միավորով և 8-րդ տուրում ուժերը կչափի հենց Կարլսենի դեմ: Հաղթանակի դեպքում Արոնյանը կհավասարվի մրցաշարի առաջատարին՝ վերջին տուրից առաջ հետաքրքիր ու թեժ դարձնելով հաղթողի համար պայքարը: