Խորհրդարանը շարունակում է քննարկել Ընտրական օրենսգրքի նախագիծը. ՈՒՂԻՂ
ПолитикаԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել 102 պատգամավոր: Նրանք շարունակում են առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը:
Ապրիլի 27-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում: Պատգամավորները ելույթներով իրենց տեսակետն են արտահայտում ներկայացված նախագծի վերաբերյալ, ներկայացնում են առաջարկներ, թե ինչպես կարելի է նախագիծն ավելի լավը դարձնել:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունված լինի մինչև 2016թ. հունիսի 1-ը: