Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եզդիների միավորման նախագահն հավասար ընտրական իրավունք ապահովելու կոչ է անում

Политика

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն «Ապահովենք հավասար ընտրական իրավունք» վերտառությամբ հոդվածում անդրադառնում է նոր Ընտրական օրենգրքի հետ կապված գործընթացներին։

Ներկայացնում ենք հոդվածը։

«Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո եկել է դրանք կյանքի կոչելու և ավարտին հասցնելու ժամանակը: Ընտրությունների կազմակերպման, անցկացման համար մեզ հարկավոր է ունենալ նոր Ընտրական օրենսգիրք, որի համաձայն ընտրական հանձնաժողովները ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը:

Այսօր, երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, մենք պարտավոր ենք ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ ապահովել հավասա ր պայմաններ ընտրական իրավունքի իրականացման համար քվեարկության անցկացման տեղամասում, դահլիճում, սրահում և սենյակում: Վստահ եմ՝ ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Համաձայն օրենքի՝ ոչ ոք չի կարող ընտրողին հարկադրել. քվեարկությունը գաղտնի է և ոչ ոք իրավունք չունի վերահսկել ընտրողի կամքը, խաթարի նրա մասնակցության կամ կամքի արտահայտման գաղտնիությունը: Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն: Իսկ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: 

Մեր օրերում կանանց դերի և իրավունքների մասին մտածելիս, մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր կանայք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ լինեն, ինչու չէ՝ նաև ցանկության դեպքում ղեկավար դեր ստանձնեն: Խորհրդարանում կանանց մասնակցության մեծացումը, հավատացած եմ, կմեծացնի ավելի լավ արդյունքների հասնելու հավանականությունը: Այդպես մենք էլ ավելի կխթանենք կանանց իրավունքների պաշտպանվածությունը,  մեր օրենսդիր մարմնում նրանց լիարժեք ներգրավվածության ապահովումը: Գենդերային հավասարությունը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հնարավորությունների իրավունքի ապահովումը նպաստում է ժողովրդավարությանը: Փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարանները, որոնցում իսկապես արտացոլված է հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին ավելի համապատասխան քաղաքականություն:

Իզուր չէ, որ մորը դիմելուց հետո մենք՝ հայաստանցիներս նոր Աստված ենք կանչում: Ուրեմն, հավասարության հենքի վրա կառուցենք մեր հարաբերությունները մեր փոքրիկ, բայց վեհ ու հզոր, ժողովրդավար, բոլորիս համար թանկ երկրում: Մոր խոսքը, որպես կանոն միայն հաստատուն է և կայուն, զսպվածությամբ լի: Մոր ապրելու երազանքում իր զավակներն են՝ տագնապի պահին թև ու թիկունք, զորավիգ և ապավեն հայրենիքին:

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

Նշված նորմը իրագործելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս քան երկու և ոչ ավելի քան չորս ներկացուցիչ: Քանի որ մենք՝ եզդիներս, ՀՀ-ում դեռևս չունենք կուսակցություններ, ուստի առաջարկում եմ, որ կուսակցությունը կամ դաշինքը որոշի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկված թեկնածուներին, հաշվի առնելով ազգային փոքրամասնություների ՀԿ-ների դիրքորոշումը կուսակցության և կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ մասում 1-ից 4 թվագրմամբ նշված յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուի վերաբերյալ:

Ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի՝ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների և դաշինքների ցուցակներում: Ես գտնում եմ, որ այդ նորմը պետք է պարտադիր լինի, բայց հաշվի պետք է առնվի, որ եթե կուսակցություններն «օբեկտիվ» պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է «արգելի» կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա: Վստահ եմ, որ այդ հարցը հստակ կլուծի աշխատանքային խումբն ազգային փոքրամասնությունների հետ: Կարևոր է, որ այդ խնդրահարույց հարցը լուծվեց և մեր Հանրապետությունում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկացուցչական մարմնում, որը արդարացի է, առաջընթաց է: Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը՝ մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր Հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այս նորմի սահմանումը ժամանակին է, գնահատանքի արժանի և, հավատացեք, այն ևս մի անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Այն միայն օգնող, օժանդակող կարող է լինել, ոչ մի դեպքում խանգարող չէ: 

ՄԱԿ-ի ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» սահմանվում է, որ ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության, իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պետք է գտնի պարբերական ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում: Հավատացեք՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն ավելի ռեալ կներկայացնի իր համայնքը, որովհետև ներքին խնդիրներն նրան ավելի շատ ծանոթ են ու տեսանելի: 

Ժամանակն է նաև մեր օրենսդիր մարմնում լիարժեք ներկայացվեն կանայք և մեր ԱԺ-ի կազմի նվազագույնը 25-30%-ը լինեն կանայք: Ստեղծենք վստահության մթնոլորտ և այնպիսի ընտրական պայմաններ, որ ոչ ոք չկասկածի և մտավախություն չունենա ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրությունների իրականացման համար,  հասարակությունը ժամանակին տիրապետի քվեարկության արդյունքներին, ապագա խորհրդարանում իրենց տեղը գտնեն հիմնականում չվարկաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի և պարկեշտ անձիք: Հավատացած եմ, որ ընտրություններով կորոշվի, թե որ քաղաքական ուժը պետք է կառավարÕ « մեր երկրում: Առավել ևս, որ Ընտրական նոր օրենսգիրքը առանցքային է լինելու, կենսունակ, նվազագույնի կհասցնի հնարավոր ընտրակեղծիքները և արմատական փոփոխություներն ինքնանպատակ չեն լինի:

Կա քաղաքական կամք մնում է դա իրականացվի...»

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»