Մանուչարյանը մասնակցեց միայն երկրորդ խաղակեսին
СпортՌուսաստանի ֆուտբոլի «Պրեմիեր լիգա»-ի առաջնության 26-րդ տուրում Էդգար Մանուչարյանի ակումբը՝ Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, սեփական հարկի տակ ջախջախվել է Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի կողմից:
Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել 2-րդ խաղակեսի սկզբում, երբ «ԲԿՄԱ»-ն հաղթելիս է եղել 1-0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Էդգար Մանուչարյանը չի կարողացել օգնել թիմին վերականգնելու հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Ռուսաստանի չեմպիոնության համար պայքարող «ԲԿՄԱ»-ն կարողացել է նաև Ահմեդ Մուսայի և Ալան Ձագոևի խփած գոլերի շնորհիվ խոշոր հաշվով ավարտել հանդիպումը:
26 տուրից հետո «Ուրալ»-ի հաշվին կա 35 միավոր: Եկատերինբուրգյան ակումբը ընթանում է 8-րդ տեղում: Խոշոր հաշվով մրցակցի հարկի տակ տոնած հաղթանակի շնորհիվ «ԲԿՄԱ»-ն իր հաշվին 53 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն մեկ խաղ ավելի է անցկացրել 2-րդ տեղում ընթացող «Ռոստով»-ից: