Զարուհի Փոստանջյանն ուզում էր հայտարարությամբ հանդես գալ, ավաղ ...
ПолитикаԱյսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ամփոփեց անցած քառօրյան. «Այն հիշարժան էր նրանով, որ պատգամավորներին մինչեւ քվեարկությունը կարծիք արտահայտելու հնարավորություն չտրվեց: Ես մինչեւ քվեարկությունը ցանկանում էի արտահայտել «Ժառանգություն» կուսակցության կարծիքը եւ հայտնել, որ դեմ եմ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին: Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին եւ չկիսեցին կուսակցություն կարծիքը»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ սահմանին տիրող լարված վիճակին. «Լայնածավալ ռազմական գործողություններ սահմանին մեզ դեռ սպասվում են, եւ ես ցավով եմ նշում, բայց պետք է ասեմ, որ մեր դիվանագիտությունը ձախողել է եւ դա է հենց պատճառը, որ լայնածավալ գործողությունները կարող են վերսկսվել: Ադրբեջանը դիմում է ՄԱԿ-ին` չեղարկելու 94 թվականի հրադադարի պայմանագիրը, սա պարզապես ուղերձ է, որ գործողությունները վերսկսվելու են: Մենք պետք է առաջին հերթին ճանաչեինք Արցախի անկախությունը եւ ամեն ինչ անեինք, որ ուրիշ երկրներ էլ ճանաչեն»,- ասաց պատգամավորը: