Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մասնագետները լուծումներ են առաջարկում գիտության և արդյունաբերության կապակցված աշխատանքի համար

Общество

 Գիտական լուծումներն արդյունաբերության մեջ կիրառելու գործընթացում առկա բացերի ու այդ համակարգերի միջև կամուրջներ ստեղծելու անհրաժեշտության մասին հարցերն էին քննարկում «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» թեմայով երկօրյա գիտաժողովի առաջին պանելի մասնակիցները: Քննարկումն ընթանում էր գիտական շրջանակների, պետական գերատեսչությունների և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների միջև` կարծիքների փոխանակմ ան ձևաչափով: «Գիտություն, արդյունաբերություն և պետություն. կամրջելով բացթողումները» անվանմամբ պանելի վարող Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ճարտարագիտության բաժանի դեկան Արամ Հաջյանը,որոշակի կարծիքներ ի մի բերելով, նշեց ուշադրության կարիք ունեցող մի քանի առանցքային ուղղություններ: «Միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղական լուծումների համադրումը: Բոլորս համաձայն ենք, որ աչքերը փակ միայն մեկ օրինակ վերցնելն ու կիրառելը հեշտ է, բայց հեշտ լուծումների մասին չէ, որ պետք է մտածենք:

 Երկրորդ հարցը, որ շեշտադրվեց, հաջողության պատմությունների, հաջողված հայեցակարգերի վերլուծությունն ու դրանց մոդելների կիրառումն է: Բացի այդ` կարևոր է հստակեցնել, թե արդյունաբերության կոնկրետ որ ճյուղի մասին է խոսքը, երբ խոսում ենք գիտության ու արդյունաբերության մերձեցման մասին:

Երրորդ` գիտության և արդյունաբերության միջև հետադարձ կապի ու հրատապության գործոնի ապահովումն է: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ կան հրատապ ու երկարաժամկետ հեռանկարում լուծում պահանջող խնդիրներ: Գիտության լուծումները շտապ լուծումներ չեն, դրանք երկարաժամկետ ծրագրեր են»,-նշեց Հաջյանը` հավելելով, որ բանակի համար լուծումներ մշակելու տեսանկյունից ևս` կան հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն, բայց առկա են նաև համակարգային խնդիրներ, որոնց իրագործման համար երկար ժամանակ է անհրաժեշտ: 

Ինչ վերաբերում է էկոհամակարգ ստեղծելուն, ապա ըստ Հաջյանի, առաջարկները տարբեր են` ինժեներական քաղաք, համալսարաններին կից տեխնոլոգիական տրանսֆերային կենտրոններ, ինկուբատորներ ստեղծելն ու արդեն եղածն էլ ճիշտ գործարկելը:

Գիտաժողովի մասնակիցներին հուզող հաջորդ հարցն էլ մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմների զարգացմանն է վերաբերում, որպեսզի գիտական հայտնագործություն կամ որևէ նոր բան ստեղծող անձը վստահ լինի, որ չեն գողանա այն, մյուս կողմից էլ` գիտության այդ արգասիքը հետաքրքրիր կլինի ու արժեք կունենա մասնավոր ընկերությունների համար:  

Խոսվեց նախարարություններին կից գիտահետազոտական ինստիտուտներ ունենալու անհրաժեշտության մասին, որոնք ոլորտի խնդիրները կձևակերպեն, կվերլուծեն ու կմշակեն լուծումներ` դրանք ներկայացնելով կատարման տվյալ գերատեսչությունների կողմից:

«Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանի խոսքով` Հայաստանի՝ որպես փոքր երկրի, միակ մրցակցային առավելությունը գիտական հարուստ ավանդույթներ ունենալն է: «Այն, ինչ պետք է անենք հիմա, այս առավելությունը մաքսիմալ կերպով օգտագործելն է»,-ասաց նա: Անդրադառնալով արդյունաբերական ու գիտության կապին` Արամ Սալաթյանը նկատեց, որ այսօր դրանց միջև խզում կա, մինչդեռ համատեղ աշխատանքի անհրաժեշտություն կա: «Գիտնականներն ասում են` ճիշտ ձևով կազմեք պահանջները, բայց մենք գիտնականներ չենք, որ ճիշտ ձևակերպենք հարցերը, դրա համար էլ պետք է միասին աշխատենք: Եթե միասին աշխատելու գաղտնիքը գտնենք, ուրեմն ներկայում մեր արածից տասն անգամ ավելի արդյունք կունենանք»,-հավելեց բանախոսը: Նա կարևորեց նաև գլոբալ գիտական համայնքին մաս կազմելու անհրաժեշտությունը:

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանն էլ այն կարծիքին էր, որ էկոհամակարգի ստեղծման սկզբնական փուլում պետք է կենտրոնանալ ռազմարդյունաբերության և արտակարգ իրավիճակների համար լուծումներ առաջարկելու վրա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն առաջարկեց, օրինակ, Պոլիտեխնիկ ինստիտուտը կցել Զինված ուժերին, «որպեսզի ուսանողն առաջին իսկ կուրսից զբաղվի բանակի պահանջներին տեխնոլոգիական լուծումներ տալով»: Ըստ Կարեն Վարդանյանի`դա մի քանի առումով շահավետ կլինի: «Առաջինը` ուսանողն, ով առաջին իսկ կուրսից մինչ ավարտելը կզբաղվի որոշակի խնդիրներ լուծելով, այսինքն` Ա կետից մինչև ամենավերջին կետը կկարողանա ինքնուրույն կատարել, ավելի մրցունակ կդառնա և բիզնեսի ուշադրության կենտրոնում կլինի: Երկրորդ` համատեղ աշխատանքի շնորհիվ գումարներ կխնայվեն»,-նշեց Վարդանյանը:

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԿԳՆ Գիտությյան պետական կոմիտեի, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби