Մինչ Արոնյանի հետ խաղը Կարլսենը 42 պարտիա չէր պարտվել
СпортՇախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը Ստավանգերի մրցաշարի 8-րդ տուրում պարտվել է Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանին:
Այսպիսով, խափանվել է նորվեգացու անպարտելիության շարքը, որը կազմում էր 42 հանդիպում, որոնց ընթացքում նա 17 հաղթանակ էր տոնել և 25 ոչ-ոքի խաղացել:
«Պարզապես մրցախաղի ընթացքում մի քանի անգամ անհաջող քայլեր ընտրեցի: Մի քանի հնարավորություն ունեի վատ դիրքում հայտնվել, բայց պաշտպանվել: Կարող էի հավասարացել պարտիան, բայց կորցրի հնարավորությունը»,- հանդիպումից հետո ասել է աշխարհի չեմպիոնը: