Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց վրացուհու դեմ պարիտայում
СпортՎրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատարներից մեկի` վրացուհի Նանա Դզագնիձեի հետ:
Պարտիայի 45-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ-ոքի արդյունքի շուրջ:
Այս ոչ-ոքի արդյունքից հետո Դանիելյանը վաստակել է 3.5 միավոր: Հայաստանի կանանց շախմատի առաջատարն ընթանում է մրցաշարի 9-րդ հորիզոնականում:
Գրան պրի մրցաշարի առաջատարների պայքարում Աննա Մուզիչուկը հաղթել է Ժաո Քսյուին և այժմ Վալենտինա Գունինայի և Նինա Դզագնիձեի հետ միասին վաստակել է 5 միավոր: Եվս երեք շախմատիստուհիներ վաստակել են 4.5-ական միավոր և գտնվում են 4-6-րդ հորիզոնականներում:
Ապրիլի 30-ին կկայանա մրցաշարի 9-րդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Լելա Ջավախաշվիլու դեմ: