Կրոն-Դելին բաց կթողնի 7-8 ամիս
СпортԱրդեն տեղեկացրել ենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Շախտյոր»-«Սևիլյա» հանդիպման ժամանակ իսպանական թիմի կիսապաշտպան Միկաել Կրոն-Դելին ծանր վնասվածք է ստացել:
«Սևիլյայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի կոտրվածք: Այսօր 32-ամյա Կրոն-Դելին վիրահատության է ենթարկվել, որից հետո բժիշկները տեղեկացրել են՝ ֆուտբոլիստը բաց կթողնի 7-8 ամիս:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Միկաել Կրոն-Դելին մասնակցել է 47 խաղի, խփել է 4 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում: