Մալաքյան եղբայրները մասնակցեցին «Դնեպր»-ի դեմ խաղին
СпортՈւկրաինայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում Դնեպրոդերժինսկի «Ստալ»-ը հյուրընկալվելիս պարտություն է կրել «Դնեպր»-ից:
«Ստալ»-ի կազմում խաղադաշտ են դուրս եկել Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստները իրենց թիմի՝ «Ստալ»-ի մեկնարակային կազմում են ընդգրկված եղել: Թե Գոռը, թե Էդգարն ամբողջական հանդիպում են անցկացրել, սակայն չեն կարողացել օգնել իրենց թիմին խուսափելու պարտությունից: «Դնեպր»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Ստալ»-ի դարպասը:
Էդգար Մալաքյանը հանդիպման 50-րդ րոպեին մրցավարի կողմից դեղին քարտի է արժանացել:
24 տուրերից հետո «Ստալ»-ի ակտիվում կա 26 միավոր: Դնեպրոդերժինսկը ներկայացնող թիմը մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է: