Բեյլի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»
СпортԻսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»:
Սան-Սեբաստյանի «Անոետա» մարզադաշտում կայացած խաղն անցավ «Ռեալի» զգալի առավելությամբ, սակայն մադրիդյան թիմին դժվարությամբ հաջողվեց հաղթական գոլ խփել. հանդիպման միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Գարեթ Բեյլը:
Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 84 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 82-ական միավոր ունեցող «Ատլետիկոն» և «Բարսելոնան» տուրի շրջանակում իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել: «Ռեալ Սոսյեդադը» մնաց 42 միավորով՝ 11-րդ տեղում:

Մադրիդյան թիմի կազմում վնասվածքերի պատճառով հանդիպմանը չէին մասնակցում առաջատար հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 0:1
Գոլը՝ Բեյլ 80'