Ռոնալդու. Զիդանի հետ ֆուտբոլիստներն իրենց ավելի գնահատված են զգում
СпортՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին:
«Կարծում եմ, որ Զիդանի հետ թիմն իրեն ավելի գնահատված է զգում: Գիտենք, որ նրա համար այդքան էլ հեշտ չէր հարմարվել թիմին, սակայն զարգացումներն արագ են ընթանում: Ուրախ եմ նրա համար:
Ես հիանում էի նրա խաղով, իսկ հիմա՝ նրա աշխատանքով: Ցանկանում ենք, որ Զիդանը շարունակի աշխատել «Ռեալում»»,- հայտարարել է պորտուգալացին: