Պատերազմական գործողություններով Ադրբեջանը փորձում է ծածկել ներքին խնդիրները. Արա Պապյան
ПолитикаՔաղաքագետ Արա Պապյանը չի բացառում, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական գործողությունները կարող են նորից վերսկսվել, քանի որ պատերազմական գործողություններով Ադրբեջանը փորձելու է ծածկել ներքին խնդիրները: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն այդ ճանապարհով նպատակ կհետապնդի միջազգային հանրությանը թելադրել իր պայմանները: «Որքան այդ երկրում տնտեսական վիճակը վատանա, այնքանհավանական կլինի պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս իրավիճակում մեզ մնում է լուրջ պատրաստվել,իրականացնել լուրջ բարեփոխումներ, կադրային փոփոխություններ, հավասարակշռել հարաբերություններն այլ երկրներիհետ»,- նշեց Արա Պապյանը:
Նա հավելեց, որ կողմնակից է բանակցություններին, սակայն այս պահին բանակցությունները վերսկսելու նախադրյալներ չի տեսնում: «Իսկ Մինսկի խումբն ընդամենը միջնորդների խումբ է, նրանք ընդամենը կարող են խոսք տանել բերել, նպաստել խնդրի կարգավորմանը, սակայն որոշում կայացնել չեն կարող: Ես կարծում եմ, որ մադրիդյան սկզբունքներն արդեն սպառել են իրենց: Այսինքն, այդ հող` կարգավիճակի դիմաց սկզբունքը, որ դրված է մադրիդյան սկզբունքների հիմքում, Ադրբեջանի հետ չի աշխատում: Միջազգային հարաբերություններում պայմանագրերը գործում են, եթե կա փոխադարձ վստÕ �հություն, սակայն երբ մենք ունենք երկիր, որը պարբերաբար դրժել է խոստումը, այդ ամենը չի կարող աշխատել: Եթե այս տարիների ընթացքում Ադրբեջանը հավատարիմ մնար հրադադարի պայմանագրին, միգուցե, հիմա հնարավոր լիներ քննարկել այդ հարցերը, բայց Ադրբեջանն այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ որևէ կերպ այդ երկրին չի կարելի վստահել ու հավատալ»,- ընդգծեց քաղաքագետը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանին զսպելու լավագույն տարբերակը կարող է լինել այդ պետությանն իր փողի աղբյուրից զրկելը, իսկ նրանց փողի հիմնական աղբյուրը նավթի ու գազի պաշարներն են: «Դուք նկատած կլինեք, որ Ադրբեջանը ագրեսիվ է դառնում այն ժամանակ, երբ նրա զենքն է ավելանում, իսկ այդ զենքը փողով են գնում: Մենք պետք է կարողանանք նաև սպառազինությամբ հավասարակշռվել Ադրբեջանի հետ»,- եզրափակեց Պապյանը: