«Բավարիա»-«Ատլետիկո» հանդիպման մեկնարկային կազմերը հայտնի են
СпортԱրդեն հայտնի են Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան առաջին հանդիպան` Մյունխենի «Բավարիա»-ի ու Մադրիդի «Աթլետիկո»-ի դիմակայության մեկնարկային կազմերը:
Երկու թիմերն էլ խաղադաշտ են դուրս գալու մարտական կազմերով:
«Բավարիա»-ի կազմում հանդես կգան դարպասապահ Մանուել Նոյերը, պաշտպաններ Ֆիլիպ Լամը, վնասվածքից ապաքինված Ժերոմ Բոատենգը, Խավի Մարտինեսը և Դավիդ Ալաբան: Կիսապաշտպանությունում կխաղան Խաբի Ալոնսոն, Արթուրո Վիդալը, Ֆրանկ Ռիբերին և Դուգլաս Կոստան: Հանձակման սուր ծայրում կխաղա Ռոբերտ Լեւանդովսկին, ում կօգնի Թոմաս Մյուլլերը:
«Ատլետիկո»-ն կխաղա հետևյալ կազմով. Դարպասապահը կլինի Յան Օբլակը: Խուանֆրանը, Խոսե Խիմենեսը, Դիեգո Գոդինը և Ֆիլիպե Լուիսը կկազմեն պաշտպանությունը: Կիսապաշտպանությունում կխաղան Գաբին, Ագուստո Ֆերնանդեսը, Սաուլ Նիգեսը և Կոկեն: Հարձակման հիմնական գործողությունները կեզրափակեն Անտուան Գրիզմանն ու Ֆերնանդո Տորեսը:
Մյունխենում կայանալիք հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին: Առաջին խաղում «Ատլետիկո»-ն Մադրիդում նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել: