Լեսթերը ստիպողաբար չի պահի ֆուտբոլիստներին. Ռանիերի
Спорт«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին, որը վաղօրոք նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը:
«Չեմ ցանկանում ոչ ոքի վաճառել: Իհարկե, եթե ինչ-որ ֆուտբոլիստներ չեն ցանկանում մեզ հետ մնալ, ապա նրանց դժբախտ չենք դարձնի: Չեմ ցանկանում թիմում տխուր դեմքեր տեսնել:
Մտադիր ենք համալրում անել, սակայն պահպանելու ենք մտածելակերպը: Բոլոր նրանք, ովքեր ժամանեն «Լեսթեր», պետք է իմանան, որ այստեղ աշխատում են առանց ջանք խնայելու»,- Ռանիերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը: