Ատլետիկոն արժանի չէր եզրափակիչ դուրս գալուն. Վիդալ
СпортՄյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո քննադատել է մրցակցի խաղաոճը: Նշենք, որ երկու հանդիպումների արդյունքով Դիեգո Սիմեոնեի թիմը նվաճել էր եզրափակչի ուղեգիր:
«Այսօր «Ատլետիկոյի» սարսափելի ֆուտբոլին դիմակայում էր աշխարհի լավագույն ֆուտբոլը: Իսպանացիները գնդակը տեսան միայն այն դրվագում, երբ գոլ խփեցին: Ֆուտբոլում միշտ չէ, որ հաղթում է ուժեղագույնը. այս խաղն որպես օրինակ: «Ատլետիկոն» արժանի չէր եզրափակիչ դուրս գալուն»,- Վիդալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» եզրափակչում կհանդիպի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ: