Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Արցախի անկախության ճանաչումը Հայաստանում օրակարգային խնդիր պետք է դառնա. պատգամավոր

Политика

Արցախի անկախության ճանաչումը պետք է օրակարգային խնդիր դառնա Հայաստանում: Մայիսի 5-ին «ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետևանքները» թեմայով կայացած բանավեճի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու կառավարության որոշմանը: 

«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը մեկ քայլ առաջ անի և ցույց տա  Ադրբեջանին և ողջ աշխարհին, որ երբ մենք ասում ենք, որ ճանաչելու ենք Արցախի անկախությունը պատերազմի վերսկսման դեպքում, չենք ասում ուղղակի ասելու համար: Պետք է քայլ առաջ անենք, որպեսզի բոլորը հավատան, որ մենք կգնանք այդ քայլին»,- նշեց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ նույն կերպ միջազգային հանրությունը երկար ժամանակ չէր հավատում հայկական կողմի նախազգուշացումներին, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել: «Եվ այդ ամենը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները և մինչև Ադրբեջանը չսկսեց այդ գործողությունները միջազգային հանրությունը չէր հավատում, որ Ադրբեջանն այդ քայլին կգնա: Հիմա մենք պետք է գործով ցույց տանք բոլորին, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ճանաչելու ենք Արցախի անկախությունը»,- մանրամասնեց պատգամավորը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: 

«Այսօր այդ հարցը քննարկվել է կառավարությունում: Սա գործընթացի սկիզբ է, որը հետագայում կարող է քննարկման դրվել Ազգային ժողովում, եթե իրավիճակի լուրջ փոփոխություններ և  արտաքին պայմաններ արձանագրվեն»,- ասաց Մելիքյանը:

ՀԱԿ արտաքին կապերի խատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ այն կարծիքին է, որ իշխանություններն ականջալուր են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. հանրահավաքներից մեկի ժամանակ արված առաջարկին, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը ճանաչի Արցախի անկախությունը, համապատասխան արձանագրությունն ուղարկի նախագահական, որտեղ նախագահը կարող է ժամանակավորապես այն առկախել ու օգտագործել այն պահին, երբ պետք կլինի:

«Ես պարոն Մելիքյանի ասածի մեջ նման տարրեր տեսա: Եթե ինչ-որ մի փուլ անցնի, իսկ մենք տեսանք, որ առաջին փուլը դա կառավարության կողմից նախագծի եզրակացությանը հավանություն տալն է, նախագիծը կարող է գնալ Ազգային ժողով, որտեղ այս թեմայի վերաբերյալ կարող են բովանդակային քննարկումներ լինել: Ես իսկապես որևէ վտանգ չեմ տեսնում, որ Ազգային ժողովն էլ քննարկի և հանդես գա համապատասխան որոշմամբ»,- եզրափակեց Կարապետյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն էլ ընդգծեց, որ Արցախի անկախությունը ճանաչելու հարցը Հայաստանը մշտապես օգտագործել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ «որպես վերջին փամփուշտ»: Նրա գնահատմամբ՝ Արցախի անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնության եզրակացության վերաբերյալ կառավարության որոշումը չի նշանակում, որ նախագիծն անմիջապես տանելու են Ազգային ժողով, քվեարկելու են ու որոշում ընդունելու: 

«Ես կարծում եմ, որ սա մի փոքր ավելի երկար գործընթաց է լինելու՝ հասկանալու համար ընդհանո ւր զարգացումները»,- ասաց նա:

Արա Պապյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը Ադրբեջանի համար ռազմական գործողություններ սկսելու առիթ կհանդիսանա: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ռազմական գործողությունները չի ձեռնարկում Արցախի անկախությունը ճանաչելու շուրջ, այլ անում է դա, երբ նպատակահարմար է գտնում:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Օրենքի նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, որտեղ քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян