Բարսելոնայի կիսապաշտպանը կտեղափոխվի Անգլիա
СпортԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Վիլյառեալում», ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիա,- վստահեցնում է Goal.com-ը:
22-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Արսենալը» եւ «Մանչեսթեր Սիթին»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Իսպանիայի առաջնության 31 հանդիպման, դարձել 4 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: