Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն էր. Դե Խեա
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանն իր կարիերայում լավագույնն էր:
«Կարծում եմ, որ սա իմ լավագույն մրցաշրջանն էր Մանչեսթերում: Առջեւում եւս երկու կարեւոր հանդիպում կա, այդ իսկ պատճառով չարժե շեղվել աշխատանքից: Չի կարելի մոռանալ, որ «Ուեմբլի» մարզադաշտում մեզ եզրափակիչ է սպասում:
Ինձ համար մեծ պատիվ է երեք տարի անընդմեջ ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր մասնակցություն են ունեցել այդ հարցմանը:
Մենք խաղում ենք աշխարհի լավագույն երկրպագուների համար»,- իսպանացի դարպասապահի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը: