Ереван, 16.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գույնի բուժիչ ուժը

Lifestyle

Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը կենարար ուժ է հաղորդում մեզ, իսկ կրակի կարմրանարնջագույն բոցը բարձրացնում է մեր տրամադրությունն ու առնականություն ներշնչում։ Նույնիսկ հին բժշկողներն են նկատել, որ, գույնի միջոցով ներազդելով մարդու վրա, հնարավոր է վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունն ու նրան ձերբազատել հիվանդություններից։
 
Գույն, որը մենք ընտրում ենք
 
Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։ Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության ևինքնազգացողության վրա։ Թե ո՞ր գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրամադրության մասին։ Անդրադառնանք հիմնական գույներին։
 
Մանուշակագույնը նախընտրողներն իրենց շուրջը համերաշխ և ներդաշնակ միջավայր են ստեղծում, բայց հաճախ, վստահություն չունենալով իրենց ուժերի նկատմամբ, նրանք տատանվում են կարևոր որոշումներ կայացնելիս։ Մանուշակագույնը չընդունելը վկայում է մարդու կողմից չգիտակցված, թախծոտ հոգեվիճակի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին։ Մանուշակագույնի երանգները հոգու ներհայեցողական ելևէջների հոմանիշներն են։
 
Կապույտը խորհրդանշում է հանգստություն, հավասարակշռություն և նրբություն։ Այս գույնը սիրում են շփվող ու հանգիստ անձնավորությունները, իսկ չեն սիրում նրանք, ովքեր տագնապի, վախի զգացողություն ունեն և մեկուսացում են փնտրում։
 
Երկնագույնը մաքուր գիտակցության, ջրի գույնն է, որը հանգստացնում է, զովացնում մարմինը, հանդարտեցնում մտքերը։ Այս գույնն ընտրում են դյուրահավատ, հավատարիմ, ինքնազոհաբերության պատրաստ մարդիկ, ովքեր սակայն, անհաջողության պահին հեշտությամբ ընկնում են վհատության մեջ։ Եթե դուք չեք ընդունում երկնագույնը, ապա դա վկայում է ձեր հոգեկան աշխարհի լարվածության, անբավարարվածության մասին, և կամ հաճախ իրավիճակների փոփոխության ցանկություն եք ունենում։
 
Կանաչը հույսի, կենսունակ ուժի գույնն է, որը հանգստացնում, հանդարտեցնում է հույզերը։ Այս գույնին նախապատվություն են տալիս այն անձինք, ովքեր ինքնավստահ են, իսկ շրջապատի թերությունների հանդեպ` անհանդուրժող։ Կանաչ գույնը չեն սիրում նրանք, ովքեր չեն հավատում իրենց ուժերին և համոզված են, որ իրենցից շատ բան չի էլ պահանջվում։
 
Դեղինն արևի լույսն է, խորհրդանշում է պայծառություն, երջանկություն, խթանում է ազատասիրությունը, բանականությունը և ստեղծագործ ուժը։ Դեղին գույն սիրող մարդիկ ձգտում են անկախության ու երջանկության։ Ձեր կյանքում այդ գույնի պակասը վկայում է ստեղծագործական, ինտելեկտուալ լճացման, տրամադրության հաճախակի փոփոխման մասին։
 
Նարնջագույնը կենսուրախության և ստեղծագործելուն նպաստող գույն է։ Այս գույնը ընտրում են հավակնոտ, եռանդուն մարդիկ, ովքեր օժտված են սեքսուալ գրավչությամբ կամ ձգտում են դրան։ Այս գույնը չեն սիրում նրանք, ովքեր թույլ են, ձգտում են հանգստի ու անգործության։
 
Կարմիրը կրակի գույնն է, խորհրդանշում է զայրույթ, ֆիզիկական ուժ։ Այս գույնին նախապատվություն են տալիս տաքարյունխառնվածքի տեր անձինք, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտում են բուռն ու կարիք ունեն հուզական ուժեղ զգացողությունների։ Կարմիր գույնը չեն սիրում անվստահ և հոգեպես ճնշված մարդիկ։
 
Սպիտակը ճշմարտության, համերաշխության, լիարժեք ազատության և նախաձեռնության նշանաբանն է։ Այս գույնը նախընտրում են հանգստության և ներդաշնակության կարիք ունեցողները, նաև` նրանք, ովքեր պետք է որոշում կայացնեն կամ նոր գործ սկսեն։ Եթե դուք ինքներդ ձեզ հետ համերաշխ չեք և չեք փնտրում հանգստություն, ուրեմն` սպիտակը ձեր գույնը չէ։
 
Սևը ժխտման, լճացման, ներքին լռության գույնն է։ Այս գույնը սիրում են ինքնամփոփ, ճակատագրի հարվածներից վախեցող մարդիկ, չեն սիրում նրանք, ովքեր կյանքից մեծ սպասելիքներ չունեն։
 
Գույնի բուժիչ ուժը

 
Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև` բուժել։ Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։ Այդ երևույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող - գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց"Գույնի բուժիչ ուժը" աշխատությունը, որը հաջողություն ունեցավ և բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։ Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատև հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, շարադրեց լուսային և գունային թերապիայի հիմունքները։ Գիտնականը գրում էր."Գույնը չունի անմիջական թերապևտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է"։ Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների`"կարմիր" և "կապույտ"։ Իր կարծիքով` հենց ա՛յդ հիմնական գույներն են ազդումնյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։

Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների և մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության և սպիացման գործընթացները։ Կարմիրը կարող է առաջացնելփսխում, հաճախամիզություն, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող էֆեկտ։ Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային և էնդոկրին համակարգերի խթանման համար։ Բացի այդ` դրանց ազդեցությունը կարող է արագացնելսակավարյունությամբ տառապաող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաև` օգնել երկարատև հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը։ Տաք գույները վնասակար են ազդում սուր բորբոքային պրոցեսների, փորլուծության, անքնության և նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։

Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են պուլսը, վերացնում բորբոքային պրոցեսները։ Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում են նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքիվերականգնումը։ Միևնույն ժամանակ` այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երևույթների, լեղուղիներում ևերիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների և հիպոթենզիայի ժամանակ։

Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան` Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան"ունի" իր համապատասխան գույնը։ Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները` մանուշակագույնը, կապույտը և երկնագույնը։ Սրտին, թոքերին, իմուն և արյունատար համակարգերին` կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին և ստամոքսին` դեղինը կամ դեղնականաչը։Սեռական օրգաններին, միզապարկին և հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին` կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը)։
 
Գունաթերապիայի մեթոդները
 
Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա` Բեբբիթը ստեղծեց մի նոր գիտություն` քրոմոթերապիան (հունարենից chromos` գույն), նաև` մշակեց գույնով բուժելու մի շարք յուրահատուկ սարքեր։ Դրանցից մեկը քրոմոլյումն է, որը բաղկացած է գունավոր ապակիներից։ Մեկնարկային թեզն այն է, որ յուրաքանչյուր օրգան"ունի" իր համապատասխան գույնը։ Բեբբիթը գունավոր ապակիները տեղադրեց փայտե շրջանակների մեջ, որոնք իրենց հերթին ունեին ներքին մետաղե երիզ։ Սա գրեթե նույն հայտնի վիտրաժն էր։ Ստացված վիտրաժը, որն ուներ ծիածանի բոլոր գույները, Բեբբիթն առաջարկեց ապակու փոխարեն օգտագործել ննջասենյակում կամ հյուրասենյակում որպեսօրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Քրոմոլյումին կցվում էր օգտագործմանը վերաբերող հրահանգների մի ամբողջ շարք։ Ավելի արագ բժշկական արդյունքի հասնելու համար Բեբբիթը իր ստեղծածին հավելեց նորերը` քրոմոդիսկը և քրոմոոսպնյակը։ Առաջին սարքը լուսային ճառագայթները կուտակում էր արտացոլման միջոցով, իսկ երկրորդը` բեկման։ Մարմնի համապատասխան մասի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար գունավոր ապակիները պատրաստվեցին հախճապակուց։ Բացի այդ` գունավոր ոսպնյակիօգնությամբ համապատասխան գույնի միջոցով կարելի էր մի քանի րոպեի ընթացքում լիցքավորել խմելու, թրջոցների և կոմպրեսների համար նախատեսված ջուրը։

Մեր ժամանակակիցները փոքր-ինչ հեշտացրին գունային թերապիայի մեթոդը և ապակու փոխարեն սկսեցին օգտագործել գունավոր լուծույթներ ու կտորե վարագուրում։ Իսկ ջուրը լիցքավորելու համար ամանը փաթաթեցին գունավոր թղթի շերտով ու դրեցին արևի լույսի տակ։ Այդպիսի գործընթացը տևեց 4-5 ժամ։ Որևէ գույնի չընդունելը վկայում էր համապատասխան օրգանի ֆունկցիայի խանգարման մասին։ Այստեղից էլ բխում է, որ բուժական նպատակով պետք է հագնել այն գույնի հագուստ կամ հիվանդ օրգանի շրջանում կապել այն գույնի բրդե կտոր, որը դրական է ներազդում տվյալ օրգանի վրա։ Անհրաժեշտ է նաև խմել այդ նույն գույնով լիցքավորված ջուր։

Գունաբուժության մեջ ոչ քիչ դեր է խաղում նաև զգեստի ընտրությունը։ Բեբբիթի տեսության համաձայն` սպիտակ և բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արևի շողերը։ Սևը, ընդհակառակն, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության։ Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին։ Հոգեբանները և կենսաէներգոթերապևտները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե, չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին։ Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագնեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա։ Կարելի է սրբոսկրի շրջանում ամրացնել կարմիր թղթե շերտեր, կամ դնել դրանք կոշիկի մեջ։ Ստամոքսի և աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ։ Այդ գույնը կհանգստացնի ցավը և կօգնի վերացնել բորբոքումը։

Ճիշտ ընտրած գույնը կամ տարբեր գույների զուգակցումը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունեն։ Դրանով էլ է պայմանավորված ոչ միայն տրամադրությունը և ինքնազգացողությունը, այլև` վերաբերմունքը շրջապատող աշխարհի հանդեպ։
 
Կապույտ երկնքի տակ
 
Ասոցիատիվ թեսթ

Պատկերացրե՛ք մաքուր, անամպ կապույտ երկինք։ Այդ պատկերը հանգստացնում է, այդպես չէ՞։ Այժմ փորցեք մտովի պատկերացնել դրան հաջորդող շրջակա բնապատկերը։
Թվարկած պատկերներից ո՞ր մեկն է հանգստացնում Ձեզ.

-Ձյունապատ սպիտակ դաշտավայրը
-Կապույտ ծովը
-Կանաչ անտառներով պատված սարերը
-Դեղին ծաղիկներով պատված դաշտը

Թեստի բանալին 

Կապույտ լույսը հանգստացնում է և հնարավորություն է տալիս ներթափանցելու ինքնագիտակցության խորքերը, որտեղ ամեն գույն ունի իր իմաստը և նշանակությունը։ Պատկերը, որը բխում է Ձեր գիտակցությունից, բացահայտում է Ձեր թաքնված տաղանդն ու նիրհում էգիտակցության խորքերում։

-Սպիտակ ձյունապատ դաշտավայր. 
Դուք օժտված եք յուրահատուկ դյուրըմբռնելիությամբ, որը թույլ է տալիս վայրկենապես գնահատել իրավիճակը և լուծել բարդ խնդիրներ։ Դուք վճռական եք, խորաթափանց, օժտված եք երևույթները կանխատեսելու հատկությամբ։ Վստահե՛ք Ձեր ներքին ձայնին, որը Ձեզ միշտ տանում է ճիշտ ուղղությամբ։

-Կապույտ ծով. 
Դուք ունեք շփվելու բնածին տաղանդ։ Մարդիկ գնահատում են դա։ Եվ միայն Ձեր ներկայությունն է օգնում մարել վեճը, ստեղծել հարմարավետություն ընկերական միջավայրում։ Ձեր գովեստը անկեղծ է, իսկ խոսքին կարելի է վստահել։

-Կանաչ անտառներով պատված սարեր. 
թվում է` Դուք միշտ կարող եք ընտրել պիտանի խոսքեր, որպեսզի արտահայտեք այն, ինչ մտածում եք։ Եվ Ձեզ շրջապատող մարդիկ սկսում են գիտակցել, որ զգում են նույնը։ Ասում են` կիսված ուրախությունը կրկնապատկվում է, կիսված տխրությունը` պակասում։ Դուք միշտ պատրաստ եք օգնել, քանի որ օժտված եք անկաշկանդ շփման ձիրքով։

-Դեղին ծաղիկներով պատված դաշտ. 
Դուք շատ խելացի եք, նոր մտահղացումներով, ստեղծագործ ձիրքով և էներգիայով լի։ Մնացեք շրջապատի հետ ներդաշնակ և աշխատեք Ձեր մտահղացումների իրագործման ուղղությամբ։ Այդ դեպքում Ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի։
 
Կենսաէներգաթերապևտները պնդում են, որ բուժական էֆեկտի հասնելու համար պետք է պատկերացնել ցանկալի գույնը եվ մտովի պահել հիվանդ օրգանի մոտ։



Ամսագիր 'Ֆարմացեվտ պրակտիկ'

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»