Գյունդողանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը
СпортԴորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի համար մրցաշրջանն ավարտված է։ Այդ մասին հայտարարել է գերմանական ակումբն իր «թվիթերյան» միկրոբլոգի միջոցով։
Գյունդողանը չի հասցնի ապաքինվել մինչև Եվրոպայի առաջնությունը, և Գեմնաիայի հավաքականը Ֆրանսիա կմեկնի առանց նրա։
Ապաքինման կոնկրետ ժամկետները հայտնի կդառնան մանրամասն բուժզննումից հետո։ Ֆուտբոլիստը դուրս է գցել ծունկը և երեկ չի մասնակցել թիմի մարզմանը։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել երեք գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Գյունդողանը մեջքի խնդիրների պատճառով բաց էր թողել նաև Աշխարհի 2014 թվականի առաջնությունը։