Վենգեր. Մեր նպատակը «Տոտենհեմին» շրջանցելն է
СпортԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ «զինագործները» մտադիր են շրջանցել «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
-Մեր առջև նախկինի նման նպատակ է դրված մրցաշրջանը հնարավորինս լավ դիրքում ավարտելու, եթե դա հնարավոր է։ Առաջնությունը դեռևս չի ավարտվել։ Եկեք տեսնենք՝ ինչ կլինի վերջնամասում։ «Տոտենհեմը» լավ մրցաշրջան է անցկացնում։ Նրանք չկարողացան շատ ուժեղ եզրափակիչ հատված ունենալ, սակայն ընդհանուր առմամբ մրցաշրջանը լավ դասավորվեց։ «Տոտենհեմն» ուժեղ թիմ է։
Եթե նրանք մրցաշրջանն ավարտեն ավելի լավ դիրքում, քան «Արսենալը», կարելի կլինի ասել, որ դա հանգամանքների բերումով էր։ Նման բան լինում է քսան տարին մեկ։ Բայց առաջնությունն առայժմ ավարտված չէ։ Եթե «Տոտենհեմին» հաջողվի պահպանել երկրորդ հորիզոնականը, դա լավ արդյունք կլինի, բայց մենք նրանցից առաջ անցնելու համար պարաստ ենք պայքարել մինչև վերջ,-ասել է ֆրանսիացի մասնագետը։