Ալեգրին այսօր կերկարաձգի «Յուվենտուսի» հետ պայմանագիրը
Спорт«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Ինչպես հաղորդում է «Sky Sports Italia»-ն, 48-ամյա մասնագետի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2018 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո։ Ալեգրիի ներկայիս պայմանագիրը կավարտվի հաջորդ տարի։
Ալեգրին «Յուվենտուսի» ղեկն ստանձնել է 2014թ։ Նրա գլխավորությամբ ակումբը երկու անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել և նվաճել երկրի գավաթը։«Յուվենտուսի» ղեկավարությունը նախկինում հայտնել էր մասնագետի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին։