Օլիչ. Գվարդիոլայի «Բավարիան» չեն հիշելու
Спорт«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Իվիցա Օլիչը բարձր չի գնահատում Խոսեպ Գվարդիոլայի՝ մյունխենյան ակումբում կատարած աշխատանքը:
-Գվարդիոլան երեք անգամ անընդմեջ դուրս մնաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից: «Բավարիայի» չափանիշներով սա ձախողում է: Հնարավոր է՝ շատերն ասեն, որ Գվարդիոլան տիտղոսներ է նվաճել Գերմանիայում, սակայն հաշվի առնելով «Բավարիայի» ուժը՝ այդ չեմպիոնությունները տրամաբանական են: Նա հավատարիմ մնաց իր փիլիսոփայությանը, որը թիմին չբերեց եվրոպական գավաթ:
Գվարդիոլան եկավ ամեն ինչ նվաճած Հայնկեսից հետո և միայն կարող էր կրկնել նրա հաջողությունները, բայց նման բան տեղի չունեցավ: Գվարդիոլայի «Բավարիան» չեն հիշելու,-Օլիչի խոսքը մեջբերել է «Sportske Novosti»-ն: