Քեյնը մոտ է Տոտենհեմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալուն
Спорт«Տոտենհեմը» և թիմի հարձակվող Հարի Քեյնն առաջիկայում նոր պայմանագրի հարցում համաձայնության կհասնեն:
«Daily Mail»-ը հաղորդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրով կստանա շաբաթական 100 հազար ունտ սթերլինգ աշխատավարձ: Այդպիսով անգլիացին կդառնա «խթանների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Քեյնի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: ԱՊԼ-ի գործող լավագույն ռմբարկուն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 25 գոլի հեղինակ: