Սիմեոնե. «Ատլետիկոյի» նպատակը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելն է
Спорт«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համոզված է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում իր թիմն ու «Ռեալը» հաղթելու հավասար հնարավորություններ են ունենալու:
-Եզրափակչում հաղթելու հնարավորությունները 50-50 են: Մենք իրար շատ լավ ենք ճանաչում: «Ատլետիկոյի» նպատակը եզրափակչում հաղթելն է: Արդեն ցույց ենք տվել, որ ամեն ինչ հնարավոր է: Այս նպատակը մեզ համար ավելին է, քան ֆուտբոլը:
Այո, «Ատլետիկոն» լավ է պաշտպանվում, բայց մենք նաև գոլեր ենք խփում, ինչպես օրինակ «Բավարիային»: Դա հեշտ չէ,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «սան Սիրո» մարզադաշտում: