Վան Գալ. Այլևս պարտվելու իրավունք չունենք
Спорт«Մանչեսթեր Յուանյթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է մրցաշրջանի ավարտին թիմի առաջադրանքների մասին։
-Ես չեմ կարող այլևս մեզ թույլ տալ թեկուզ մեկ խաղում պարտվել։ «Ման. Յունայթեդը» նույնպես չի կարող իրեն դա թույլ տալ։ Սակայն սպարտում կան և´ պարտություններ, և´ հաղթանակներ։ Համակերպվելը բարդ է, բայց դա փաստ է։
Մենք պետք է հաղթենք յունաքանչյուր խաղում։ Իրավիճակը խիստ ճնշում է մեզ, նույնն էլ «Նորվիչին» է վերաբերում, նրանց էլ է անհրաժեշտ հաղթանակ, հակառակ դեպքում դուրս կմնան Պրեմիեր լիգայից։
Կարելի՞ է արդյոք Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք տվող գոտում հայտնվելը և Անգլիայի գավաթը նվաճելը հաջող մրցաշրջան անվանել։ Դա ես չպետք է որոշեմ, այլ ակումբի ղեկավարությունը։
Չեմպիոնների լիգային մասնակցության համար որակավորվելուն զուգահեռ ես ուզում եմ մրցանակներ նվաճել,-ասել է վան Գալը։