Մադրիդ. Մարեյը կիսաեզրափակչում հաղթեց Նադալին
СпортԱշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը Մադրիդի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակչում առավելության հասավ հինգերորդ ռակետ Ռաֆայել Նադալի նկատմամբ:
2 ժամ, 11 րոպե տևած պայքարում բրիտանացի թենիսիստը հաղթեց 7:5, 6:4 հաշվով: Մարեյը թույլ տվեց 1 կրկնակի սխալ, 13 հնարավոր բրեյք-փոյնթից իրացրեց 11-ը և կատարեց 4 բրեյք:
Կարիերայի 36-րդ տիտղոսի համար Էնդի Մարեյը մրցելու է Նովակ Ջոկովիչ-Կեի Նիսիկորի զույգի հաղթողի հետ: