Լեսթերը զգալիորեն բարձրացրել է Մահրեզի աշխատավարձը
СпортԱնգլիական «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը,- տեղեկացնում է «Squawka Football»-ը:
Նոր պայմանագրով 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի շաբաթական 75 հազար ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ նա «Լեսթեր» է տեղափոխվել 2014 թվականին ֆրանսիական «Գավրից»:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 35 խաղում Մահրեզը խփել է 17 գոլ ու կատարել 11 արդյունավետ փոխանցում: