Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку «Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехать Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае Художник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в Венеции В Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои? СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса Китай выразил протест США из-за санкций против нефтехимической компании


Տարիների հետ համոզվում եմ, որ կողքիս տղամարդը հայ չի կարող լինել. Իվետա Մուկուչյան (լուսանկարներ)

Lifestyle

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանն է ներկայացնելու «Եվրատեսիլ 2016»-ին, հայտնվել է «El» ամսագրի շապիկին։ Ներկայացնում ենք նրա անկեղծ հարցազրույցն ու ֆոտոշարքը.

cover-1

Իվետա, ժամը 12-ից նկարահանումների ենք: Հիմա արդեն 22:00-ն անց է: Այս պահին ամենից շատ ինչ ես ուզում:

Ուզում եմ հասնել տուն, հագնել տան հարմարավետ հագուստս, պառկել անկողնում ու դիտել իմ սիրելի սերիալը` How to get away with murder: Վերջերս ես հանգստանում եմ միայն այն ժամանակ, երբ կինո եմ դիտում կամ սերիալ: Ուրիշ կերպ լիցքաթափվել չի լինում:

Անչափ ուրախ եմ, որ նորից համագործակցում ենք: Մոտ երկու տարի է անցել վերջին հանդիպումից, ու մեր առջեւ կրկին գեղեցիկ եւ ուժեղ Իվետան է: Որքանո՞վ է դժվար մնալ այնպիսին, ինչպիսին քեզ սիրում են, գիտեն:

Ես էլ եմ շատ ուրախ համագործակցության համար… Միշտ մաքսիմալ անկեղծ եմ եղել, բաց գրքի պես, ինչը, իհարկե, ինձ ավելի շատ խանգարել է: Դրանից նախ ես եմ տուժել: Բայց ուրիշ կերպ չեմ կարող լինել: Հենց դա է, որ օգնում է հավատարիմ մնալ ինքդ քեզ ու կերպարին:

Քո բոլոր կերպարներում շատ տարբեր ու միաժամանակ շատ ճանաչելի ես` քո դիմագծերը, խոսքը, հայացքը: Միանգամից ասում ես` Իվետան է, ի՞ր ձեռագիրը, բայց որը նաեւ ամեն անգամ շատ յուրօրինակ է:

Տարիների իմ աշխատանքն ամփոփելով` կարող եմ վստահաբար ասել. այն, ինչ իրենից արժեք է ներկայացնում, անկեղծությունն է: Ամենաթանկը դա է: Ու հենց դա է նաև, որ քեզ ճանաչելի է դարձնում, ստեղծում ձեռագիր, որը պիտի կարողանաս պահել: Հանդիսատեսը գուցե չորսա, թե կոնկրետ ինչն է իրեն գրավում այս արտիստի մեջ, ինչու է նա միշտ սպասում նրան, բայց դրա <<պատճառը>> մեկն է` անկեղծությունը: Այսօր էլ նույնն է, բայց… ավելի հասուն եմ, իմ բոլոր զգացողություններում ես շատ ավելի հասուն եմ:

ռ

Քեզ հետ միշտ հեշտ է եղել համագործակցելը: Ու թվում էր, թե քո վերջին շրջանի հաջողությունները, զբաղվածությունը քեզ էլ մի փոքր կվարակեին աստղային հիվանդությամբ: Բայց այսօր, ինչպես մեր թիմն է միաբերան պնդում, է’լ ավելի հեշտ է քեզ հետ աշխատել:

Ամեն մարդ ընթացքի մեջ է սովորում, աշխատանքային միջավայրում կոփվում: Նա, ով միշտ աշխատում է, ձգտում է ավելի լավը դառնալ: Ճիշտ չէր լինի, եթե ես լինեի այնպիսին, ինչպիսին վեց տարի առաջ էի: Կարևոր է` ինչ տիպի մարդ ես ուզում լինել: Եթե ես աշխատանքի մեջ եմ, ամբողջությամբ տրվում եմ դրան, լիարժեք ու անմնացորդ: Անջատում եմ ինձ ամեն ինչից, քանի որ ամենակարևորը վերջնական արդյունքն է: Ցուրտ է, սոված եմ, սպասեք մի փոքր հանգստանամ… չէ’, չկան նման բաներ, դրանք երկրորդական են: Իսկ ինչ վերաբերում է աստղայինին, ասեմ. ամեն բան անցողիկ է այս կյանքում, հարգանքն ու սերն էլ, որ տածում են քո հանդեպ, նույնպես անցողիկ է:

Իսկապես, այնքան ուժ կա քո մեջ, այնքան ներվով ես ստեղծագործության հետ <<աշխատում>>: Կարողանում ես կտրվել դրանից, լիցքաթափվել:

Փորձում եմ: Ու դա անում եմ ընկերներիս հետ: Ես առանց իմ ընկերների չեմ կարող: Եթե նախկինում կարող էինք պայմանավորվել ու գնալ մի տեղ սուրճ խմելու, այսօր մենք միասին ճամփորդությունների ենք մեկնում` Հնդկաստան, Հարավային Աֆրիկա… Այո’, կտրվում եմ, բայց, միևնույն է, շարունակում եմ երգեր գրել:

Նախորդ տարին ավարտվեց քեզ ու մեզ համար շատ հետաքրքիր ու պատասխանատու առաջարկով: Իսկ տարին, ըստ քո ֆեյսբուքյան գրառման, եզակի էր: Կպատմե՞ս:

Իսկապես, անցած տարին ինձ համար… լիարժեքորեն արտահայտվելու տարի էր:

I finally got there!,- գրում ես դու (Ես վերջապես հասա նշանակետին.- հեղ.)

Վա¯յ, գտե ՞լ ես: Տեսնե՞մ:

I finally found out who I am as an artist and what I truly want to say! (Վերջապես հասկացա` ով եմ իբրեւ արտիստ եւ ինչ եմ իրականում ուզում ասել.- հեղ.)

Է’ս ինչ լավ բան ես գտել, շնորհակա’լ եմ: Ասեմ, կյանքից պիտի դասեր քաղել: Շատ հաճախ քեզ թվում է, թե գիտես` ով ես, բայց իրականում` ոչինչ էլ չգիտես: Մի երևույթ, որն իմ դեպքում նաև երաժշտությանս մեջ էր արտահայտվում: Ես երգ էի գրում, բայց պատահում էր, որ ինքս երկար չէի կարողանում լսել. ինչ-որ բան ինձ չէր բավարարում: Նախորդ տարի ես գրեցի Simple like a flower երգը: Ես ինքս ինձ հետ էի այդ պահին, ու ծնվեց այդ երգը: Այն անկեղծ պոռթկում էր, բուռն էմոցիա:

I still love you… Ո՞ւմ է դեռ սիրում Իվետան:

Սիրում է՞ր (ժպտում է.- հեղ)… Այս երգից հետո ես ինձ մի նոր մակարդակում գտա, ինչն ինձ այնքան ազատություն տվեց: Իմ անձնական կյանքը կարողացա երաժշտության միջոցով մատուցել: Իմ սեփական հաղթանակն էր այս երգը: Ես բնավորությամբ շատ խառն եմ, տարբեր գույներով: Սա իմ <<Եսի>> մեկ գույնն է իհարկե, բայց անչափ անկեղծ է: Սենյակում մենակ խոսում եմ ինքս ինձ հետ. ա’յ, այդ Իվետան եմ այս երգում:

մուկուչյան

Այս տարի մենք քեզ տեսանք նոր ամպլուայում` կինո: Կինոն ինչպե՞ս ընդունեց քեզ: Իսկ դո՞ւ` իրեն:

Չափից դուրս նոր բան էր ինձ համար կինոն: Երբ առաջին դերասանական դասերին գնացի, պատկերացում անգամ չունեի` դա ինչ է: Մկրտիչ Արզումանյանի շնորհիվ ես իմ կյանքում բացեցի մի նոր էջ: Եվ շատ կուզենայի, որ դա շարունակական լիներ:

Դուք հեռավորության վրա skype-ով էիք փորձեր անում…

Այո’, ես այդ ժամանակ Իտալիայում շրջագայությունների էի: Պատահել է` օրական չորս ժամով փորձ էինք անում Մկրտիչի հետ: Նրա ու ստեղծագործական խմբի մյուս անդամների շնորհիվ կարողացա հասնել նրան, որ երբ տեսախցիկը միանում էր, ես միանգամից մոռանում էի դրան նախորդող տրամադրություններն ու մտնում դերի մեջ:

Իսկ 2016-ն ինչպե՞ս է սկսվել:

Այս տարվա ամենասկզբից այնքան եմ ճամփորդել` ԱՄՆ-ից մինչև Պորտուգալիա ու Գերմանիա, մասնագիտական ու անձնական նպատակներով: Այնքան շատ էին դրանք, որ տուն չէի հասնում. օդանավակայանից մայրիկիս ասում էի, թե ինչ դնի ճամպրուկում, քանի որ Նյու Յորքում -15 էր, Պորտուգալիայում` +25: Իհարկե, ամենակարևորը դեռ առջևում է` <<Եվրատեսիլը>>:

Հայաստանը <<Եվրատեսիլում>> ներկայացնելու առաջարկն ինչպե՞ս ընդունեցիր: Հիշո՞ւմ ես:

Ճիշտ է, տարիներ շարունակ այս կամ այն չափով շրջանառվել է իմ անունը, բայց երբ զանգ եկավ, ու առաջարկը հնչեց, իսկապես շատ-շատ հաճելի էր ու պարտավորեցնող: Շատ շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանն ինձ այս պատասխանատու գործը վստահելու համար: Հուսով եմ` մենք կշարժվենք դեպի հաղթանակ:

Հայաստանյան ներկայացուցչի անունը հնչելու պահից հիմնականում դրական արձագանքներ ենք կարդում ու լսում: Նա իր դեմքին կրում է <>. կարծեմ youtube-ում կարդացի:

Շնորհակա’լ եմ, Նանե’, այնքան հաճույք եմ ստանում…

Ի՞նչ են տալիս դրանք արտիստին կամ գուցե փոխո՞ւմ են ինչ-որ բան:

Չէ’, չեն փոխում, ստիպում են, որ արդարացնես այդ խոսքերը: Վերջերս նկատել եմ, որ ցանկացած լավ խոսք, որ մարդիկ ինձ ուղղում են, այնքան ուժ է տալիս, անկեղծ եմ ասում: Դրանք ինձ համար այսօր շատ մեծ արժեք ունեն: Եվ այն մեկ արտահայտությունը` <<Մենք քեզ այնքան ենք սիրում, Իվե’տա>>, հենց այս երկարատև աշխատանքի արդյունքն է:

Շուրջ 17 տարի երգարվեստում ես: Եթե շատ-շատերի մոտ ծնողներն են հիմնականում արգելք դառնում երգարվեստ մտնելու ճանապարհին, քեզ մոտ հակառակն է եղել. քո ծնողներն ու հատկապես հայրիկն է քեզ ուղղորդել:

Այո’, այո’ (ծիծաղելով շարունակում է.- հեղ.): Մայրս միշտ ասում է` ինձ մոռանում ես… Եղել են պահեր, երբ ես ասել եմ` չե’մ ուզում: Լինել շոու-բիզնեսի մեջ ու կայանալ իբրև երգչուհի` շատ բարդ է: Սա այն ոլորտն է, որտեղ պիտի կա’մ շատ լավ անես ամեն բան, կա’մ չանես ընդհանրապես: Անգամ եղել է, որ ամեն ինչ թողել եմ ու մեկնել ուրիշ երկիր` բոլորովին այլ գործով զբաղվելու: Բայց հետո հասկացա, որ ինձ միշտ ինչ-որ բան պակասում է: Մայրիկս այդ ժամանակ անընդհատ ասում էր. <<Դու պետք է բեմում լինես>>:

իվետա

 

Դա Հայաստանից առա՞ջ էր, թե՞ արդեն Հայաստանում:

Արդեն Հայաստանում… Նա ասում է, որ ես ամենաերջանիկ մարդն եմ այն ժամանակ, երբ ստեղծագործում եմ, երգում: <<Առանց դրա դու լիարժեք չես>>: Նման պահերը նաև օգնում են որոշ ժամանակով դուրս գալ քո սահմանից ու համոզվել` իրո’ք դու այնքան ուժեղ ես, որ շարունակես այս ճանապարհը, թե՞ ոչ:

Իվե’տա, քննադատության հետ դժվա՞ր է ապրել:

Այո’, բայց ընտրելով այս ճանապարհը` դու պիտի գիտակցես` ինքդ ես թույլ տալիս, որ մարդիկ քննադատեն քեզ ոտքից գլուխ: Ու պիտի այնքան ուժ ունենաս և հոգով իսկական արտիստ լինես, որ կարողանաս դրանից վեր կանգնել ու շարժվել առաջ:

Դու կուզենայի՞ր, որ երեխաներդ գնային քո ճանապարհով:

Ո’չ, ո’չ, չէի ուզենա: Եթե կուզենան ինչ-որ գործիքի տիրապետել, նվագել իրենց հաճույքի համար, ո’չ մի խնդիր: Բայց ոչ երբեք այն դարձնեն առաջին մասնագիտություն:

Ինչո՞ւ:

Միշտ վախ կա` կկարողանա՞ս վաստակել քո աշխատանքով, թե’ ոչ: Ես գիտեմ` դա ինչ է ու չէի ուզենա, որ իրենք էլ անցնեն դրա միջով: Շատ դժվար է հասնել նրան, որ քո արվեստով սկսես բավականաչափ գումար վաստակել:

Դու կարողանո՞ւմ ես:

Ես այսօր կարողանում եմ գումար վաստակել իմ աշխատանքով. շատ եմ շրջագայությունների մեկնում: Կարող եմ որոշ շքեղություններ ինձ թույլ, բայց այսօր վաստակածս ավելի շատ ուղղում եմ երգարվեստ: Եվ ընդհանրապես, ես չեմ ուզում շատ գումար աշխատել, որ, ասենք, Ferrari գնեմ: Պարզապես ցանկանում եմ ստեղծագործել, զբաղվել այն գործով, որը սիրում եմ:

Ի՞նչ է փոխվել մեր շոու-բիզնեսում վերջին տարիների ընթացքում:

Նոր սերունդ է եկել, որն ուղղակի հիացնում է: Ազատ են. այլընտրանքային ինչ-որ միջավայր է ստեղծվել, ինչն ինձ շատ է դուր գալիս: Էքսպերիմենտներ են անում: Այնպիսի ռեժիսորներ, DJ-ներ, պրոդյուսերներ ունենք, որ քեզ մեծ հույսեր են տալիս, որ ամեն բան լավ է լինելու:ի

 

LoveWave. դու հավատո՞ւմ ես, որ սիրո ալիքը կարող է մեկ վայրկյանում տակնուվրա անել մարդուն:

Այո’, կարող է: Ու որքան մեծանում ես, այնքան ավելի ես սպասում նման բաների, որովհետև քեզ արդեն այնքան քիչ բան է սկսում զարմացնել: Եթե տարիներ առաջ կարող էի ծաղիկների փնջից ոգևորվել, ապա հիմա մարդուն կա’մ զգում եմ, կա’մ ոչ: Այո’, տարիքի հետ ավելի եմ փնտրում lovewave:

Իվե‘տա, կարծում եմ, շատ դժվար է ստեղծագործել այն զգացմունքի մասին, որը քաջ ծանոթ է մարդկանց` սեր, որն էլ իր հերթին մղում է մարդկանց արարելու եւ ապրելու: Ինչպե՞ս պետք է ծանոթ բովանդակությունը փաթեթավորել, որ չկրկնվես:

Այս երգի համար ես մի քանի տարբերակ էի գրել, ու շատ էի ուզում, որ այն չլինի սոսկ երգ սիրո մասին: Երգը դառնում է յուրօրինակ, եզակի հենց այն բանի շնորհիվ, թե ինչպես է այն կատարում տվյալ արտիստը: Այս երգն իմ ներքին աշխարհի վրա է հենված, ես այն իմ միջով եմ անցկացնում ու հասցնում հանդիսատեսին: Եթե ես կատարեմ այն ոչ լիարժեք անկեղծ, առանց հասկանալու` ինչի մասին եմ երգում, ապա այն կձանձրացնի: LoveWave-ն այնպես է գրված, որ յուրաքանչյուրը կարողանա այն իր ձևով մատուցել. հենց այդ ձևն է, որը կսիրեն կամ ոչ, այդ ձևն է, որ անկրկնելի է դարձնում երգը:

Ի՞նչ է նշանակում ճիշտ սիրել, ինչպես մի առիթով ասել ես:

Չեմ կարող լիարժեք պատասխան տալ. ես դեռ չեմ ամուսնացել, ընտանիք ու երեխաներ չունեմ: Ես չգիտեմ` դա ինչ է, բայց եթե իմ կյանքում ինչ-որ մեկը հայտնվի, խոստանում եմ` ձեզ անպայման կասեմ: Հիմա երբ ետ եմ նայում, ինքս ինձ հարցնում եմ` ինչպե՞ս կարող էի նման մարդու սիրահարվել:

Եվ ինչպիսի՞ն պետք է լինի քո տղամարդը:

Ինքնավստահ ու հաստատակամ մարդ, ով ճանաչում է իրեն ու իր ներքին աշխարհը: Հեշտ չէ արտիստի հետ ապրելը: Ես ինքս խուսափում եմ լինել դերասանի կամ երգչի կողքին: Միշտ ինքնուրույն եմ եղել, բայց ես չեմ ուզում, որ տղամարդն իմ որոշումներին համընթաց քայլի: Երբե’ք: Նա որոշումներ կայացնելու կարողություն պիտի ունենա ու չմոռանա այդ մասին: Ուժեղ կինը հարաբերություններում նախ ուզում է լինել կանացի, անընդհատ զգալ տղամարդու ամուր թիկունքը: Իսկ նման կնոջ կողքին կարող է<<դիմանալ>> միայն այն տղամարդը, ով կայացած է:

Իսկ եվրոպացի՞, թե՞ հայ տղամարդ:

Տարիների հետ համոզվում եմ, որ, այնուամենայնիվ, հայ չի կարող լինել: Այն, ինչ քիչ առաջ ասացի, միշտ պակասել է: Հայ տղամարդը, որպես կանոն, սիրում է, երբ ինքն է թելադրում: Բայց, ա’յ, եվրոպացին էլ նույն ջերմությունը չունի, ինչը հայը: Ես, իհարկե, շատ խիստ սահմանափակումներ չունեմ այս հարցում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула