Պելեգրինի. Եթե «Ման. Սիթին» չհայտնվի ՉԼ-ում, դա աղետ կլինի
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ միցաշրջանի ավարտից հետո ակումբից իր հեռանալը ամենևին չի ազդել իր մոտիվացիայի վրա, և ինքն առաջվա պես ձգտում է, որ թիմը ԱՊԼ մրցաշարային աղյուսակում այնպիսի հորիզոնական զբաղեցնի, որը թույլ կտա խաղալ Չեմպիոնների լիգայում։
-Եթե մենք չհայտնվենք առաջին քառյակում, դա ինձ համար աղետ կլինի։ Այդ պատճառով էի ասում, որ անցյալ մրցաշրջանը, որում մենք տիտղոսներ չնվաճեցինք, աղետալի չէր։ Դա, իհարկե, լավ շրջան չէր, բայց մեծ ակումբների համար տևական թշվառությունը Չեմպիոնների լիգայում չխաղալն է։ Չնայած տեսականորեն, եթե դուք թոփ-4-ում չեք, սակայն հաղթել եք Լիգայի գավաթում, Չեմպիոնների լիգայում և երկրի գավաթի խաղարկությունում, ապա դա լավ մրցաշրջան կլինի։
Իհարկե, ես մտածում եմ, որ շատ կարևոր է Չեմպիոնների լիգայում հայտնվելը։ Ես հեռանում եմ, բայց անհանգստանում եմ լավագույն քառյակում մրցաշրջանն ավարտելու համար, քանի որ ուզում եմ հնարավորինս լավ ավարտել մրցաշրջանը։ Իձ համար դա շատ կարևոր է,-ասել է Պելեգրինին։