Գվարդիոլան ազգային առաջնություններում. 7 հնարավորից 6 չեմպիոնություն
Спорт«Բավարիան» այսօր 4-րդ անգամ անընդմեջ դարձավԳերմանիայի չեմպիոն:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար դա ազգային առաջնություններում հնարավոր 7 չեմպիոնություններից 6-րդն էր: Կատալոնացի մասնագետը 2009, 2010, 2011 թվականներին «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, իսկ 2014, 2015 և 2016 թվականերին այդ հաջողությունը կրկնել է «Բավարիայի» հետ:
45-ամյա մասնագետն անհաջողության է մատնվել միայն 2011/12 մրցաշրջանում, երբ «կապտանռանգույնները» չեմպիոնական տիտղոսը զիջել են «Ռեալին»:
2012/13 մրցաշրջանի ընթացքում Գվարդիոլան չի զբաղվել մարզչական գործունեությամբ: