Փհենյանի մետրոն՝ օտարերկրացի լրագրողների «աչքերով» (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Հյուսիսային Կորեան աշխարհի «ամենափակ» երկրներից մեկն է, որի հանրային կյանքի վերաբերյալ ցանկացած նորություն կամ ֆոտոշարք մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վերջերս երկրի իշխանությունները թույլ են տվել Հս. Կորեա ժամանած արտասահմանցի լրագրողների խմբին ուսումնասիրել նախքան այս օտարերկրացիների համար փակ համարվող Փհենյանի մետրոն:
Աղբյուրը նկատում է, որ 16 կայարան ունեցող Փհենյանի մետրոն աշխարհում ամենախորը փորված մետրոհամակարգն է:
Ընդհանուր առմամբ, լուսանկարներն ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դառնում, որ նույնիսկ «գետնի տակ» հյուսիսկորեացիները հավատարիմ են մնում զուսպ պահելաձևին:
Մետրոյի ուղևորները սակավաթիվ են, խստադեմ, տղամարդիկ՝ միանման հագուստներով, իսկ կանանց մեծ մասը՝ ավանդական տարազներով: Յուրաքանչյուր կայարանում հսկողություն են իրակացնում մեծ թվով ոստիկաններ, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում իգական սեռի ներկայացուցիչները:











