Կանն-2016. Ֆիլմեր, որոնք արժե դիտել (ֆոտո)
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Մայիսի 11-ին Կաննում սկսում է ամենամյա միջազգային կինոփառատոնը, որտեղ աշխարհի լավագույն ռեժիսորները ներկայացնելու են իրենց աշխատանքները։ Քննադատների կարծիքով, այս տարվա ծրագիրը լավագույններից մեկն է։ Եվ դրա հետ դժվար է չհամաձայնվել։ Ներկայացնում ենք կինոփառատոնի ծրագրից ֆիլմեր, որոնք իսկապես արժե դիտել։
«Նեոնային սատանա» (The Neon Demon). Ֆիլմը պատմում է մոդելային բիզնեսի մասին։ Սկսնակ մոդել Ջեսին գալիս է Լոս Անջելես, որտեղ առնչվում է գեղեցիկ մոդելների հետ, ովքեր հանուն իրենց արտաքինի պատրաստ են ամեն ինչի։
«Անձնական գնորդը» (Personal Shopper). Ֆիլմի մասին տեղեկությունները քիչ են։ Հայտնի է միայն, որ այն պատմում է Փարիզի նորաձևության աշխարհի քրեական կողմի մասին։

«Աշխարհիկ կյանք» (Cafе Society). Գործողությունները ծավալվում են 1930-ականներին։ Ջեյսմ անունով երիտասարդը գալիս է Հոլիվուդ, որտեղ սիրահարվում է մի աղջկա։ Նրա շնորհիվ Ջեյմսը հայտնվում է բարձրաշխարհիկ կյանքի կենտրոնում։
«Ֆինանսական հրեշը» (Money Monster). Հեռուստահաղորդավար Լին մարդկանց խորհուրդ է տալիս, թե ինչպես գումար աշխատել։ Բայց Լին, ինչպես բոլորը, նույնպես սխալվում է։ Մի օր նա դառնում է այն մարդու պատանդը, որը սխալ խորհուրդների հետևանքով կորցրել է իր ողջ կարողությունը։
«Ջուլիետա» (Julieta). Ֆիլմում ցուցադրվում է Ջուլիետա անունով աղջկա կյանքը երկու ժամանակներում, այժմ և 30 տարի առաջ։ Ներկայումս Ջուլիետան հոգեբանական խնդիրներ ունի, բայց ժամանակին նա ուրախ և երջանիկ էր։
«Ռիսկ». (Risk). WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կյանքի պատմությունը։

«Լավ տղաները» (The Nice Guys). Վարձու թիկնապահ Ջեքսոն Հիլին և մասնավոր խուզարկու Հոլանդ Մարչը ուսումնասիրում են կորած աղջկա գործը, որը վերաճում է լուրջ հանցագործության։
«Վերջին դեմքը» (The Last Face). Գործողությունները կատարվում են Աֆրիկայում, հեղափոխության տարիներին։ Հումանիտար առաքելություն իրականացնող Ռենը և բժիշկ Միգելը հանդիպում են Աֆրիկայում և ձգտում ամեն կերպ իրականացնել իրենց առաքելությունը։
«Նա» (Elle). Միշել անունով կինը դաժանաբար բռնաբարվում է Ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ։ Ուշի գալով իր տանը, նա հասկանում է, որ ամեն ինչ անելու է վրեժ լուծելու համար։