«Բորուսիայի» խաղացողները Հումելսին համոզում են չհեռանալ
СпортԴորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը հայտարարել է, որ ինքն ու ակումբակիցները համոզում են թիմի ավագ Մատս Հումելսին ամռանը չհեռանալ:
«Մենք փորձում ենք համոզել Հումելսին, որ նա մնա «Բորուսիայում»: Սակայն միայն Մատսը կարող է այդպիսի կարեւոր որոշում ընդունել»,- Շմելցերի խոսքը մեջբերում է tz-ն:
Գերմանիայի հավաքականի 27-ամյա պաշտպանի տրանսֆերը գնելու ցանկություն ունի Մյունխենի «Բավարիան»: