Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
СпортWhoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում:
Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, հինգ հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 53 փոխանցումներից թիմակիցներին հասել է 69.8 տոկոսը: Մխիթարյանը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին:
27-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ է խախտել կանոնները, ստացել է նաեւ դեղին քարտ, նրա դեմ խախտել են երեք անգամ:
Մխիթարյանը ստացել է 6.63 գնահատականը, «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը գնահատվել է Սվեն Բենդերը՝ 7.19:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվել է նվազագույն հաշվով: Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: