Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ծնողներ կան, որ գոնե տեսել են իրենց երեխեքին, թեկուզ իրենց երեխեքի դին հողին են հանձնել, բայց մենք դա էլ չենք տեսել…». ասում է զոհված Վահե Զաքարյանի հայրը

Общество

168.am–ը գրում է.

«Ծնողներ կան, որ գոնե տեսել են իրենց երեխեքին, թեկուզ իրենց երեխեքի դին հողին են հանձնել, բայց մենք դա էլ չենք տեսել…». ասում է զոհված Վահե Զաքարյանի հայրը

Արցախում զոհված զինծառայող Վահե Զաքարյանը Հրազդան քաղաքից էր: 1995թ. ծնված զինծառայողը երկար տարիներ զբաղվում էր սպորտով: 2014թ. ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, ինչից անմիջապես հետո զորակոչվել էր բանակ: Վահեն երկու քույր ունի: Այդ ողբերգական օրը Վահեի հայրը, մայրը, ինչպես նաև՝ քույրերից մեկը, գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում:

Վահեի հայրը՝ Սամվել Զաքարյանը, ասում է՝ ցանկանում եմ, որ նման բան այլևս չկրկնվի. «Թող ոչ մի ծնող այս բանը չզգա. սա շատ դառն է, շատ»:

«Հպարտանում ենք այդպիսի երեխու համար, բայց մեր սրտի ցավն այնքան շատ է…»

Vahe Zaqaryan (8)

«Մի ուրիշ խառնվածքի երեխա էր՝ շատ կիրթ, դաստիարակված, հավասարակշռված: Մեծ սեր՝ դեպի կյանքը: Բավական շատ նպատակներ կային: Ծառայությունն ավարտելուց հետո պետք է սովորեր: Ընդունվել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, բավական կայացած սպորտսմեն էր: Դաստիարակվել էր այնպես, ինչպես կյանքը ցույց տվեց: Ապրելու, մարդկանց համար արարելու ձիրքեր ուներ, բայց ճակատագիրը հանգեցրեց սրան»,- ասում է Սամվել Զաքարյանը՝ նշելով, որ դեռ 11 տարեկան հասակից որդին սկսել է սպորտով զբաղվել: Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցումների, մի քանի անգամ չեմպիոն դարձել, աշխարհի մրցումներին մասնակցելու հրավերք ստացել. մասնակցել է Լեհաստանում կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել. զորակոչվել է բանակ:

«Դաստիարակվել է շատ ճիշտ: Այսօր դրա վառ ապացույցն այն է, թե որքան մարդ է մեզ այցելում, որքան մարդիկ են իրենց խոսքն ուղղում: Դա արդեն ինքնըստինքյան խոսում է այն մասին, որ նա բավականին մեծ մարդ էր: Հպարտանում ենք այդպիսի երեխու համար, բայց մեր սրտի ցավն այնքան շատ է… Փորձում ենք մարդկանց ցույց չտալ, մենք մեր մեջ ցավն ապրում ենք: Կուզեի ցավակցել մեր հայ ազգի բոլոր կորուստների համար: Ծնողներին կոչ կանեմ, որ պինդ մնան»:

Vahe Zaqaryan (5)

«Ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է պատահի՝ ինքը…»

Հայրը պատմում է, որ Վահեն մեծ ոգևորությամբ է բանակ գնացել ու թեև հնարավորություն է ունեցել բանակ չգնալու, չի ցանկացել դրանից օգտվել: «Հոկտեմբերյանում է ծառայել՝ «ուչեբկա»: Մինչև հիմա իր հրամանատարությունը մեզ հետ կապի մեջ է: Այնտեղ էլ է հարգանք վայելել: Մի քանի անգամ գնացել ենք իր մոտ՝ Ջեբրաիլ: Միշտ գոհ է եղել, շնորհակալ: Հրամանատարները միշտ լավ խոսքերով ընդունել են: Ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է պատահի՝ ինքը…»,- ասում է Վահեի հայրը: Նրա խոսքը շարունակելով՝ մայրը՝ տիկին Անժելան, նշում է, որ որդին ծառայությունից երբեք չի դժգոհել, չի տրտնջացել. «Հակառակը՝ ասում էր՝ քիչ մնաց, արդեն վերջացնում եմ»: «Իրեն այս վերջում նույնիսկ արձակուրդ էին հատկացրել: Չհամաձայնեց: Այս գործողություններից առաջ կարող էր տուն գալ: Պարզապես, քանի որ մենք այստեղ չէինք, չհամաձայնեց, ասաց՝ իմաստ չեմ տեսնում, 2-3 ամիս է մնացել, կգամ: Ոչ մի հարցում ոչ մի անգամ չի բողոքել: Միշտ գոհ է եղել թե՛ տեղից, թե՛ ընկերներից, թե՛ վերադաս հրամանատարությունից»,- ասում է Վահեի հայրը:

Vahe Zaqaryan (2)

Որդուն հայրը բնութագրում է՝ որպես լուռ, համեստ երեխա, ով կարողացել է հարգանք ձեռք բերել: «Այսօր, երբ ես տեսնում եմ, թե ինչ մարդիկ են գալիս, ինչ մարդիկ են իր հետ շփվել՝ մնում եմ ապշած: Ինքը կարողացել է ստեղծել, վայելել այդ հարգանքը»,- ասում է հայրը: Վահեի մայրն էլ ասում է, որ որդին զուսպ է եղել, պահանջկոտ չի եղել. «Մեզ միշտ հույս էր տալիս՝ գալու եմ, լավ է լինելու, գալու եմ, պապային օգնելու եմ, գալու եմ, մենք ավելի լավ ենք լինելու, չմտածեք, քիչ մնաց: Միշտ հույս տվող էր: Չեմ կարող մի բացասական բան ասել. կարող եք շրջապատից էլ հարցնել: Աստված մեզ հետ շատ դաժան վարվեց: Չգիտեմ: Ես՝ որպես մայր, դեռ սպասում եմ»:

Վահեի հոր խոսքով՝ որդին մեծ սեր ուներ Հայաստանի նկատմամբ. իրենց հետ Ռուսաստանում չի մնացել. «Մենք որոշել էինք ամբողջ ընտանիքով տեղափոխվել՝ աշխատանքի հետ կապված: Երևի մոտ 8 ամիս մեզ հետ մնացին, հետո ինքն առաջարկեց թույլ տալ Հայաստան գնալ: Եկավ, նորից իր դպրոցում շարունակեց»: Որդու մասին խոսելիս՝ հայրն ասում է՝ աշխատասեր էր, խելացի. «Մի ուրիշ սեր ուներ կյանքի նկատմամբ: Երևի հասցրեց 20 տարվա ընթացքում ապրել իր լրիվ կյանքը: Չգիտեմ…»:

Հայրն ասում է՝ չի լսել, որ դեռ փոքր տարիքից որդին ասի՝ ինչ-որ բան չի կարող անել, միշտ ձգտել է, փորձել, բայց ցուցադրելու համար ոչինչ չի արել. Վահեն Աշխարհի մրցումներին է մասնակցել, բայց դպրոցում շատ քչերն են իմացել այդ մասին. «Ասում էր՝ պետք չէ, երեխեքից մեկը հնարավորություն ունի, մյուսը՝ չունի, ցանկություն ունի»: Մեծահոգի էր, նվիրված. «Հարց էր լինում, ասում էր՝ իմ շրջապատից մարդ կա, բայց ի վիճակի չէ: Մենք գումար էինք ուղարկում, ասում էր՝ պապ, կարելի է, չէ՞, հետս տանեմ»:

Vahe Zaqaryan (3) Vahe Zaqaryan (4)

«Կյանքում հրաշքներ են լինում»

Ապրիլի 2-ին ծնողները խոսել են Վահեի հետ: «Զանգել է, ասել՝ մենք պալիգոններ ենք գնում, ամեն ինչ նորմալ է, ես կզանգեմ: Արդեն լսելով լուրերը՝ եկել ենք այստեղ, սկսել ման գալ: Այնտեղից հետաքրքրվում էինք, ոչ մի բան չէին կարողանում ճշտել: Մեկն ասում էր՝ տեսել ենք, մեկն ասում էր՝ դիրքերում են: Հետո եկանք այստեղ, ամեն ինչ պարզվեց»,- պատմում է Վահեի հայրը՝ նշելով, որ Վահեն ու Արցախում զոհված Նորիկ Գասպարյանը մոտ ընկերներ են եղել. «Իրար հետ են եղել՝ շատ մտերիմ, շատ հարազատ: Ինձ նույնիսկ տվյալներ են հասել, որ Վահեն այդ տանկի մեջ չպիտի լիներ, ուղղակի իր ընկերն է եղել, կամավոր գնացել է նրա հետ: Մարդիկ տարբեր ձևով են ասում: Դրանք գուցե ենթադրություններ են, բայց մի քանի հոգի ասել են, որ այդ պահին հիմնականում կամավորականներ են գնացել»: Հայրն ասում է՝ որպես ծնող՝ միշտ էլ հուսով են, սպասում են. «Կյանքում հրաշքներ են լինում: Ծնողներ կան, որ գոնե տեսել են իրենց երեխեքին, թեկուզ իրենց երեխեքի դին հողին են հանձնել, բայց մենք դա էլ չենք տեսել: Մենք փակ հանձնել ենք հողին, պարզապես վշտում ենք, բայց հավատում ենք, որ կարող է պատահի՝ մի օր հրաշք լինի»:

Vahe Zaqaryan (1) Vahe Zaqaryan (6)

Վահեի մայրը հիշում է՝ մարտի 8-ին որդին յուրoրինակ ձևով էր շնորհավորել իրեն, հարազատներին, ծանոթներին. «Դա իր վերջին նվերն էր ինձ»:

Vahe Zaqaryan (7)

Վահեն շատ է սիրել երկու քույրերին: «Մեծ աղջկաս ասում էր՝ դու իմ երկրորդ մաման ես»,- հիշում է մայրը: Վահեի մոր խոսքով՝ հարևան-բնակիչներ կան, ովքեր իրենց երեխաների վրա զայրանալիս՝ միշտ Վահեի օրինակն են բերել, ասել՝ նրանից չե՞ս կարող օրինակ վերցնել. «Իր մոտ ընկերը մի փոքր աշխույժ երեխա է: Իր հայրն ասում է, որ, երբ բարկանում էր որդու վրա, ասում էր՝ Վահեից օրինակ վերցրու: Նախորդ անգամ Սամվելի հետ խոսելիս՝ ասել էր՝ այն ժամանակ ասում էի՝ Վահեից օրինակ վերցրու, հիմա ումի՞ց ասեմ օրինակ վերցրու»:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби