«Բարսելոնան» ցանկանում է Նեյմարի տրանսֆերի արժեքը դարձնել 220 միլիոն եվրո
Спорт«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ մինչեւ 2021 թվականը։ Վիճահարույց կետը ֆուտբոլիստի տրանսֆերի նվազագույն արժեքն է։ Կատալոնական ակումբը ցանկանում է այն սահմանել 220 միլիոն եվրո, գրում է mundodeportivo-ն։
Նեյմարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը, իսկ տրանսֆերի արժեքը նշված է 190 միլիոն եվրո։ Անցած ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է եղել վճարել 190 միլիոնը։
«Բարսելոնայում» պայմանագրով ամրագրված ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի արգենտինացի Լիոնել Մեսին՝ 250 միլիոն եվրո։