Դորտմունդի «Բորուսիան» առաջարկ է արել «Սանթոսի» հարձակվողի համար
СпортԴորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Սանթոսի» հարձակվող Գաբրիել Բարբոսային՝ Գաբիգոլին։
«Գաբրիելի պայմանագրում տրանսֆերի արժեքը նշված է 50 միլիոն եվրո, սակայն «Սանթոսի» ֆինանսական կարիքների պատճառով հնարավոր կլինի ընդունել նաեւ 30 միլիոն եվրոյի առաջարկը։ Ես զրուցել եմ ակումբի նախագահ Մոդեստ Ռոմայի հետ։ Նա ասել է, որ կվաճառի Բարբոսային 30 միլիոնով։ Առաջարկ արդեն կա, սակայն 25 միլիոն եվրոյի է։ Ես աշխատում եմ գերմանական ակումբի հետ հնարավոր տրանսֆերի ուղղությամբ»,- ֆուտբոլիստի գործակալի խոսքը մեջբերում է Selecao Brasileira-ն։
19-ամյա ֆուտբոլիստին հետեւում են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։