Ինչու է Ֆիդել Կաստրոն 2 ժամացույց կրել ԽՍՀՄ կատարած առաջին 40-օրյա այցի ժամանակ
LifestyleTert.am-ը գրում է.
Business Insider-ն անդրադարձել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի լուսանկարին, որն արվել է ԽՍՀՄ նրա առաջին այցելության ժամանակ 1973-ի ապրիլի 27-ին, երբ ԱՄՆ իշխանությունները` Քենեդիի ղեկավարությամբ, արգելել էին ցանկացած գործարք Կուբայի հետ:
Լուսանկարն արվել է Խորհրդային Միությունում Կաստրոյի 40-օրյա այցի ժամանակ: Կաստրոյի հետ միասին լուսանկարում պատկերված են Նիկիտա Խրուշչովը և մի շարք խորհրդային ներկայացուցիչներ:
Լուսանկարում աչքի են ընկնում Կաստրոյի ձեռքին կապած երկու Rolex ժամացույցները: Որոշ բլոգերների կարծիքով` Կաստրոն 2 ժամացույց էր կապում` Կուբայի և Մոսկվայի տեղական ժամերին հեշտությամբ հետևելու համար:
Այդ այցի շրջանակներում Կաստրոն բազմաթիվ ռուսական քաղաքներում, գործարաններում և ռազմաբազաներում է եղել և գործարք է կնքել անվճար խորհրդային ռազմական սարքավորումներ ստանալու և փոխարենը Ռուսաստանին շաքարավազ մատակարարելու մասին:
