Հայտնի է՝ ովքեր են սպասարկելու «Ռեալ»-«Ատլետիկո» եզրափակիչը
СпортՈւԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել անգլիացի Մարկ Կլատենբուրգին: Այս մասին տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից:
2014 թվականին Կլատենբուրգը սպասարկել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, իսկ ընթացիկ մրցաշրջանում աշխատել է Չեմպիոնների լիգայի 6 հանդիպման ժամանակ, այդ թվում՝ «Ատլետիկո»-«Բավարիա» առաջին կիսաեզրափակիչը: Բացի այդ, Կլատենբուրգը 2 անգամ սպասարկել է Եվրոպայի լիգայի հանդիպումներ:
Մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կաշխատի հետևյալ մրցավարական անձնակազմը՝
Գլխավոր մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)
Օգնականներ՝ Սայմոն Բեկ, Ջեյք Կոլին (Անգլիա)
Չորրորդ մրցավար՝ Վիկտոր Կոշշոի (Հունգարիա)
Հավելյալ օգնականներ՝ Էնտոնի Թեյլոր, Անդրե Մարիներ (Անգլիա)
Մրցավարի փոխարինող օգնական՝ Ստյուարտ Բերտ (Անգլիա):